Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Նիկոլիստական իշխանությունը փչացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ջերմացնում կապերը Թուրքիայի հետ՝ փաստացի պետությունը սարքելով «պոլիգոն». Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուս-թուրքական հարաբերությունները թեւակոխում են նոր՝ անվստահության փուլ։

Միջազգային փորձագիտական շրջանակները կանխատեսում են նոր լարված փուլ ռուս-թուրքական հարաբերություններում։

Նոր էտապի մեկնարկը հունիսին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում տվեց ՌԴ նախագահը, ով իր բացահայտ դժգոհությունը հայտնեց Անկարայի կողմից Ուկրաինային ցուցաբերած ռազմական աջակցության առնչությամբ:

ՌԴ-ում նաեւ դժգոհ են պաշտոնական Անկարայի ակտիվ համագործակցությունից արեւմտյան ֆինանսական կառույցների հետ՝ ի հաշիվ ՌԴ-ի հետ համագործակցության խորացման։

Թեեւ Էրդողանն անպատասխան թողեց Կրեմլի դժգոհությունը, փորձագիտական շրջանակները ակտիվ քննարկում են, թե ինչը ստիպեց Մոսկվային կոշտացնել հռետորաբանությունը, ընդհուպ Թուրքիային ուղղված կոչերը՝ հրաժարվելու ռուսական գազից եւ հացահատիկից:

Եթե սրան գումարենք Պուտինի պարբերաբար հետաձգվող պաշտոնական այցն Անկարա, ՌԴ-Թուրքիա առեւտրաշրջանառության նվազումը, ինչպես նաեւ Անկարա-Վաշինգտոն ռազմական համագործակցության ակտիվացումը, ապա գործ ունենք ռուս-թուրքական հարաբերությունների առնվազն պասիվացման հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին Կրեմլը բացահայտ աջակցում էր Էրդողանին՝ 20 մլրդ  դոլարի ներդրում անելով Թուրքիայում ԱԷԿ կառուցելու նպատակով, ինչպես նաեւ հետաձգվեց ռուսական գազի 20 մլրդ դոլար պարտքի մարումը Թուրքիայի կողմից։

Ակնհայտ է, որ ռուսական սպասումներն այս փուլում չարդարացան։

Էրդողանը հետընտրական շրջանում խորացրեց հարաբերությունները ոչ այնքան Մոսկվայի, որքան Վաշինգտոնի հետ։

2023թ. հունվարին Թուրքիան հանեց իր՝ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն:

Ի պատասխան ԱՄՆ կոնգրեսը «կանաչ լույս» վառեց Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրելու համար:

Գաղտնիլք չէ, որ ռուս թուրքական հարաբերությունների գլխավոր հակասությունը ուկրաինական հարցն է:

Թուրքիան շարունակում է հանդես գալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին, իսկ թուրքական Baykal ընկերությունը Կիեւի մարզում հիմնադրել է անօդաչուների արտադրություն:

Այս իրողությունը ստիպեց պաշտոնական Մոսկվային հունիսին հայտարարել, թե Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, եւ արդյունքում Ռուսաստանից Թուրքիա գազատարը կարող է ռմբակոծվել հենց թուրքական անօդաչուների կոզմից:

«Ես ոչինչ չեմ հորինում: Պարզապես տեղեկացրեք մեր ընկեր նախագահ Էրդողանին, թե ինչ է կատարվում»,-սա Վլ. Պուտինի կտրուկ արձագանքն է ստեղծված իրավիճակին:

Երկկողմ գործակցության տնտեսական արշալույսները եւս խաղաղ չեն:

Հունվարի 1-ից թուրքական բանկերն ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի տակ դադարեցրին ՌԴ-ից դրամափոխադրումները:Առեւտրաշրջանառության կտրուկ նվազում տեղի ունեցավ։ Այս պայմաններում թուրքական ընդդիմությունն արդեն իսկ ջերմ շփումներ ունի Մոսկվայի հետ:Մայիսին ՌԴ դեապանն Անկարայում հանդիպեց ընդդիմսդիր առաջնորդներից մեկի՝ Օզելի հետ։

Կա կարծիք, որ ռուս-թուրքական համագործակցությունը «թաղելը» դեռ վաղ է, բայց ակնհայտ է, որ Պուտին-Էրդողան հարաբերությունները դժվար է նախկինի պես «փայլուն» անվանել։Ու հատկանշանական է, որ Մոսկվան դա այլեւս չի էլ թաքցնում:

Հնարավոր է, որ ռուս-թուրքական մրցակցության ակտիվացումը տարածվի նաեւ Հարավային Կովկասում։

Իսկ ի՞նչ է անում այս պայմաններում նիկոլիստական իշխանությունը։

Փչացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ջերմացնում կապերը Թուրքիայի հետ՝ փաստացի դառնալով Անկարայի կամակատարն ու պետությունը սարքելով «պոլիգոն»։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև