Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը | Մենք կոչ ենք անում Alphabet-ին և Meta-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար. ԱՄՆ երկու սենատոր | Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա Տոնոյան | Խնդրում եմ դիտարկել Ձեր, նաև հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը․ իմ կինը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ ՄԻՊ-ին | Եթե Օնիկ Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է, եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի․ Աբրահամյան | Ուղևորը սթափ չի եղել․ ոստիկանությունը՝ ավտոբուսի վարորդին դшնակահարելու մասին | Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին | 107 թեկնածու՝ ԲՀԿ նախընտրական ցուցակում. հայտը ներկայացվել է ԿԸՀ | Կառավարումը սկսվում է կարգապահությունից. Մարդիկ վախենում են երկարաժամկետ պլաններից. Աստղիկ Մատինյան | Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից, քանի որ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ հայտարարություն | Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց | Սամվել Կարապետյանին մեկուսացնելով և վարչական ռեսուրսը չարաշահելով՝ իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը. Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) | Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին | Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլում | Բաթումի քաղաքում մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, մարզահագուստների վրայից բացակայում են մեր պետության խորհրդանիշները. Գոռ Ոսկանյան

Լրահոս

ՄԻՊ աշխատակիցները արձանագրել են Արամ Երիցյանի մոտ առկա մարմնական վնասվածքները

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին՝ հայտնելով, որ Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ և նրան ձերբակալել ու տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել  վերոնշյալ բաժին, առանձնազրույց է տեղի ունեցել Արամ Երիցյանի հետ:

Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են նաև նրա մոտ առկա մարմնական վնասվածքները:

Այցի ընթացքում արձանագրվել է, որ Արամ Երիցյանին օգնություն տրամադրելու նպատակով հրավիրվել է նաև շտապ բժշկական օգնության խումբ:

Այցի արդյունքներն ամփոփվել են, Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ: Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում դեպքի հանգամանքները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու հանգամանքը, որպիսի պահանջով կդիմի իրավասու պետական մարմիններին:Ավելի ուշ, Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին նաև ահազանգ է ստացվել առ այն, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում խոչընդոտվում է փաստաբանի մուտքը, մասնավորապես տևական ժամանակ չի ապահովվում փաստաբանի և ձերբակալված Արամ Երիցյանի տեսակցությունը, ինչպես նաև վարույթին ներգրավելու հարցը։

Բարձրացված խնդիրը քննարկվել է քննչական մարմնի իրավասու ներկայացուցչի հետ, արդյունքում՝ ապահովվել է փաստաբանի մուտքը քննչական բաժին:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ փաստաբանի անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն:

Այս հարցի վերաբերյալ ևս պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմնից:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930