Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին | Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը | Մենք կոչ ենք անում Alphabet-ին և Meta-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար. ԱՄՆ երկու սենատոր | Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա Տոնոյան | Խնդրում եմ դիտարկել Ձեր, նաև հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը․ իմ կինը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ ՄԻՊ-ին | Եթե Օնիկ Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է, եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի․ Աբրահամյան | Ուղևորը սթափ չի եղել․ ոստիկանությունը՝ ավտոբուսի վարորդին դшնակահարելու մասին | Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին | 107 թեկնածու՝ ԲՀԿ նախընտրական ցուցակում. հայտը ներկայացվել է ԿԸՀ | Կառավարումը սկսվում է կարգապահությունից. Մարդիկ վախենում են երկարաժամկետ պլաններից. Աստղիկ Մատինյան | Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից, քանի որ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ հայտարարություն | Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց | Սամվել Կարապետյանին մեկուսացնելով և վարչական ռեսուրսը չարաշահելով՝ իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը. Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) | Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին | Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլում

Լրահոս

Արարատ Միրզոյանի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ. վերջինս ՀՀ-ից փաստաթղթեր է պահանջել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է Մարդու իրավունքների եվրապական դատարան ու ներկայացրել իր շուրջ կատարվող իրադարութունները, թե ինչպես են իրեն ապօրինի կերպով պահում կալանքի տակ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՄԻԵԴ-ը հետաքրքրվել է գործով ու Հայաստանից տվյալ դեպքի մասով փաստաթղթեր եւ այլ հավելյալ տեղեկություններ է խնդրել տրամադրել:Հիշեցնենք` 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Բադոյանը 2020 պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, ուր կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն` նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս:

Ա.Բ.-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում` Ա.Բ.-ն կալանավորվել է:

Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ.-ն ով հավածել է Արարատ Միրզոյանին: «Ժողվուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչականը հայտնել էր նաև, որ կատարվածի միակ և վճռորոշ ապացույցը յութուբյան տեսանյութն է, որտեղ, սակայն, չի երևում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը:

Հարկ է նշել, որ տեսագրության մեջ առհասարակ տեսանելի չէ Արարատ Միրզոյանը, տեսանելի չեն նաև Արա Բադոյանի ոտքերը, քննչական դեպարտամենտը, ոչնչով չպայմանավորված, առաջնորդվելով զուտ ենթադրությամբ, արձանագրել է «(…) ըստ ընդհանրական շարժի ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտվում է Արարատ Միրզոյանը, ինչից հետո (…) հեռանում է (…)». սակայն մեկ կարևոր որոշմամբ էլ նշվել է. «(…) ոտքով մեկ անգամ հարվածել է Արարատ Միրզոյանին»:

Այսպիսով` ակնհայտ է, որ Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որևէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն նա տեւական ժամանակ է` գտնվում է կալանքի տակ ծեծի փորձի մեղադրանքի համար։

Եվ հիմա գործը հասել է Եվրադատարան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930