Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը | Մենք կոչ ենք անում Alphabet-ին և Meta-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար. ԱՄՆ երկու սենատոր | Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա Տոնոյան | Խնդրում եմ դիտարկել Ձեր, նաև հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը․ իմ կինը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ ՄԻՊ-ին | Եթե Օնիկ Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է, եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի․ Աբրահամյան | Ուղևորը սթափ չի եղել․ ոստիկանությունը՝ ավտոբուսի վարորդին դшնակահարելու մասին | Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին | 107 թեկնածու՝ ԲՀԿ նախընտրական ցուցակում. հայտը ներկայացվել է ԿԸՀ | Կառավարումը սկսվում է կարգապահությունից. Մարդիկ վախենում են երկարաժամկետ պլաններից. Աստղիկ Մատինյան | Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից, քանի որ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ հայտարարություն | Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց | Սամվել Կարապետյանին մեկուսացնելով և վարչական ռեսուրսը չարաշահելով՝ իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը. Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) | Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին | Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլում | Բաթումի քաղաքում մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, մարզահագուստների վրայից բացակայում են մեր պետության խորհրդանիշները. Գոռ Ոսկանյան

Լրահոս

Ծեծկռտուք և դանակահարություն` Սևանի թերակղզու լողափնյա տարածքում. կա ձերբակալված

Օգոստոսի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն:

Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ վիճաբանության մասնակից սևանցի երիտասարդը դանակով հարվածել է իրեն: Սևան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին պարեկները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում թերակղզու լողափնյա տարածքում մի խումբ տղամարդկանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սևանցի 22-ամյա և 23-ամյա երկու երիտասարդները դանակահարել են վիճաբանության երկու մասնակցի:

Ձերբակալված 22-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ` Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930