Skip to main content

Ասացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է․ ֆոտոշարք | Անկում տարադրամի շուկայում. ռուբլին և դոլարն էժանացել են | Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ | Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է

Լրահոս

Կապանում իրավիճակը թեժանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Կապանում ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող մի բենզալցակայան։ Մեզ պատմեցին, որ լցակայանը գործում էր ավելի քան 4 տարի, պատկանում էր իշխանամերձ գործարար Էդգար Հակոբյանին, որը հայտնի  կառուցապատող է: Սյունիք այցերից մեկի ընթացքում Փաշինյանն այցելել էր նրա ընկերության կառուցած նորակառույց շենքերից մեկը։

Քաղաքում խոսում են, որ համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, որ վերջին ժամանակներում հայտնվել է իշխանության թիրախում, նույնպես անցել է հակագրոհի եւ որոշել է այլեւս աչք չփակել անվտանգային չափանիշներին չհամապատասխանող բենզալցակայանի վրա, ու քանդելու որոշում է կայացվել։ Մանավանդ որ լցակայանի սեփականատեր Էդգար Հակոբյանին, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ն պատրաստվում է առաջիկա ընտրություններին քաղաքապետ դարձնել։ Էդգար Հակոբյանը մեզ ասաց, որ Փարսյանն իր հարազատ մարդն է, եւ ինքը, ըստ էության, առարկություն չունի այդ որոշման վերաբերյալ, քանի որ լցակայանի կողքին շենք էր կառուցում, եւ հիմա եկել է ավարտական ակտը ստանալու պահը, որը հրաժարվել են տրամադրել` բենզալցակայանի առկայության պատճառով։

Ինչ վերաբերում է, որ ինքը կարող է դառնալ իշխանության սրտի թեկնածուն, գործարարը կոռեկտ չի համարել խոսել այդ մասին․ «Հիմա քաղաքը քաղաքապետ ունի, հա, ես էլ եմ լսել, որ ինձ ուզում են․․․ վարչապետի, իշխանական թեւի հետ շատ բարձր մակարդակի, բարիդրացիական հարաբերություններ ունեմ, բայց այս պահին դեռ միտք չկա՝ քաղաքականությամբ զբաղվելու, դեռ բիզնեսներն ենք անում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930