Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են Վոլվո մակնիշի բեռնատարը և Տոյոտա մակնիշի ավտոմեքենան։ Տոյոտայում եղել են Հնդկաստանի քաղաքացիներ։ Վթարը տեղի է ունեցել տառերի պուրակի մոտ։ Պարեկային ծառայությունը սահմանազատել է տարածքը։ Euromedia24.com-ի հետ զրույցում պարեկային ծառայության մայորը նշեց, որ տուժածներ չկան։


















































