Skip to main content

Ասացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է․ ֆոտոշարք | Անկում տարադրամի շուկայում. ռուբլին և դոլարն էժանացել են | Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ | Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է

Լրահոս

Բաքվի հետ քիրվայությունը՝ Փաշինյանի արտաքին քաղաքական ուղենիշ

Ադրբեջանը Հայաստանին ուղարկել է նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին մասնակցելու հրավեր, ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը: Բաքվի հետ քիրվայությունը՝ Փաշինյանի արտաքին քաղաքական ուղենիշն է։ ՔՊ-ն պատրաստ է թեյ խմել Բաքվում Ալիևի և նրա կլանի անդամների հետ՝միայն թե մնան իշխանության։ Փաշինյանն ու թիմը մեկնելու են Բաքու՝մի վայր, որտեղ հայ ռազմագերիներն այս պահին կտտանքների են ենթարկվում։ ՔՊ-ն ձայն չի հանում Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության մասին, որոնք գերի են Բաքվում, քանի որ նրանց դաշնակից Ալիևը կարող է բարկանալ։ ՀՀ-ում իշխանության են թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող ուժերը՝ՔՊ-ն ու նրանց դաշնակցած արևմտամետ, հակառուսական կուսակցությունների կոալիցիան։ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել հեծանիվով՝հեծանիվն է դարձել նրա սիրելի փոխադրամիջոցը։ ՀՀ-ն մեծ տեմպերով գնում է դեպի թրքացում՝ՀՀ գործող իշխանությունները տապալվել են թե ներքին դաշտում՝տնտեսությունը փլուզվում է, հայ ազգը՝արտագաղթում է, ինչպես նաև արտաքին ճակատում՝ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարանում են, թուրքական գործոնը Հարավային Կովկասում՝ուժեղանում։ ՀՀ-ի փրկությունը ազգային ու պետականամետ ուժերի լայն կոնսոլիդացիան է՝Փաշինյանի հեռացման օրակարգով։ Քանի դեռ ՔՊ-ն Երևանում իշխանության է, Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջ քաշելու և սպառնա հայ ժողովրդին։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930