Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանից հրթիռակոծության են ենթարկվել երկրի հյուսիսային շրջանները։ Ըստ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հաղորդագրության, Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ մեկ ժամում առնվազն 60 հրթիռ է արձակվել «Հըզբոլլահ»-ի կողմից։ Նշված հաղորդագրությունից մեկ ժամ առաջ էլ իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանից իր ուղղությամբ 55 հրթիռ արձակելու մասին։

















































