Ստեղծված են անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է. Թաթոյան | Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան | Հայաստանը վաճառքի չի դրվելու ընտրություններով. Թաթոյանի ուղերձը քարոզարշավից առաջ | Ո՛չ ռուսները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի 17 աջակից ապօրինի անազատության մեջ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի ելույթը` դատարանում | Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարարը անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին | Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգմամբ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան | Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում, բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննեսի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին | ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանանց հետապնդելու իշխանությունների ձեռագիրը նոր չէ. Իրինա Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ Ալիկը ես չեմ. արդյոք Ալիկ Ալեքսանյանն է աջակցի համար «շալվար գնողը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը խառնվել է իրար, գործ ունենք քաղաքական հետապնդման հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր հացը Սորոսն է ապահովել, մերը՝ մենք ենք վաստակել. հիմա հիբրիդն ո՞վ է. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին

Լրահոս

Հաշիվ բացելուց մինչև վարկավորում․ Ամերիաբանկի թվային հարթակը բիզնես հաճախորդներին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանում անցկացվում է Real Business կոնֆերանսը: Հայաստանի  ամենահայտնի ընկերությունների հաջողության պատմությունններ հենց հիմնադիրներից, ոլորտային պանելային քննարկումներ և ոչ միայն:  Կոնֆերանսի  շրջանակում ելույթ ունեցավ Ամերիաբանկի MyBusiness թվային հարթակի ղեկավար Արփինե Հարությունյանը: Նա ներկայացրեց MyBusiness.am հարթակը, որը նախատեսված է բիզնես հաճախորդների համար: Հարթակը գործում է 2018 թ.-ից, շարունակաբար ընդլայնել է հասանելի ծառայությունների ցանկը իսկ 2021 թ.-ին արդեն ներդրվել են փաթեթային առաջարկներ:

Հարությունյանը նշեց, որ հարթակն աննախադեպ է թե՛ շուկայում, թե՛ տարածաշրջանում բիզնեսին առաջարկվող ծառայությունների մասով, այն պարունակում է թվային տարբեր լուծումներ, որոնք հասանելի են մեկ վայրում:

«MyBusiness.am հարթակը նախատեսված է ԱՁ-ների և ՍՊԸ-ների համար: ՓՄՁ-ն Ամերիաբանկի ռազմավարական ուղղություններից է և շուկայում մեր մասնաբաժինը զգալի է։ Չորսից մեկ ՓՄՁ-ն  Ամերիաբանկի հաճախորդն է»,-նշեց Արփինե Հարությունյանը:

Հարությունյանը մանրամասնեց, թե ինչու է այս ուղղությունը կարևոր բանկի համար և ինչ լուծումներ են առաջարկել բիզնեսի կարիքները բավարարելու համար:

«Շարունակաբար ուսումնասիրելով մեր հաճախորդների կարիքները՝ բիզնեսի կյանքի ցիկլը բաժանել ենք չորս հիմնական փուլերի և դուրս ենք բերել մոտավորապես 54 ծառայություն, որոնց բիզնեսն իր գործունեության ընթացքում առնչվում է, փորձել ենք դրանք ինչ-որ տրամաբանությամբ խմբավորել: Ուզում ենք կոտրել այն կարծրատիպը, որ բանկը միայն ֆինանսական ծառայություն տրամադրող կառույց է: Ցանկանում ենք բիզնեսի զարգացման ողջ ընթացքում լինել նրա գործընկերը՝ առաջարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ծառայություններ: Մեր նպատակը բիզնեսի ժամանակի տնտեսումն է, իսկ խնայված ժամանակը գործարարը կծախսի իր բիզնեսի զարգացման ուղղությամբ»,-ասում է Ամերիաբանկի MyBusiness թվային հարթակի ղեկավարը:

Հարթակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով: Հաճախորդն իր նախընտրած վայրից ու ժամին կարող է ստանալ իր համար նախընտրելի ծառայությունը: Կարող է բացել  հաշիվ, ստանալ անվճար բիզնես քարտ, օնլայն մոբայլ բանկինգ, դիմել և ստանալ օնլայն վարկ, ՀԴՄ-ի վրա POS տերմինալ ակտիվացնել, POS ծառայություն ակտիվացնել, այսինքն՝ էլեկտրոնային վճարումների ողջ գործիքակազմը կարելի է ստանալ առանց բանկ այցելելու:

Հարթակը  բիզնես հաճախորդին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից դիմել վարկավորման, և հաստատման դեպքում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի փաթեթը ստորագրել օնլայն: Մինչև 10 մլն անգրավ վարկի սահմանաչափի հետ կապված պատասխանը հաճախորդը ստանում է նույն պահին, իսկ 10 մլն-ից ավելի սահմանաչափի դեպքում կարող է օնլայն հայտ ներկայացնել, և մեր մասնագետը կապ կհաստատի նրա հետ»,-հավելում է Հարությունյանը՝ ընդգծելով, որ այսօր իրենց 10 հաճախորդից 7-ն իր վարկը ստանում է օնլայն եղանակով՝ MyBusiness հարթակի միջոցով:

Հարթակի ղեկավարը հավելում է՝ MyBusiness.am-ում ամեն ինչ հիմնված է Ամերիաբանկի հաճախորդների կարիքների բացահայտման վրա:

«Մեզ համար շատ կարևոր է մշակել այնպիսի ծառայություններ, որոնք ուղղված կլինեն բիզնեսի խնդիրների լուծմանը: Այդ նպատակով պարբերաբար ուսումնասիրում ենք հաճախորդների կարիքները հարցերի ու հարցազրույցների միջոցով: Պատրաստ ենք մշտապես լսելու առաջարկներ, թե ինչպես մեր ծառայություններն ավելի հասցեական դարձնենք: Ցանկանում ենք, որ Ամերիաբանկը լինի վստահելի գործընկեր բիզնեսների համար՝ առաջարկելով ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ»,-եզրափակում է Արփինե Հարությունյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև