Skip to main content

Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը | Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ Անանյան | Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Լրահոս

Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար

168.am-ը գրում է․

Երկրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Շիրակի մարզում, հեծանիվ քշելուց զատ, Նիկոլ Փաշինյանը այցելել է մի քանի համայնքներ, ճանապարհների որոշ հատվածներում ծանոթացել ասֆալտապատման աշխատանքներին, նաև հասցրել է Մարմարաշենի վանական համալիր այցելել։ Սակայն մինչ այս պահը չի այցելել Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ համայնք, որի միակ դպրոցը շուտով փակվելու է, քանի որ Կառավարությունը որոշել է այն տեղափոխել հարակից գյուղ, գյուղի ճանապարհները քարուքանդ են, այսինքն՝ Մեղրաշատն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են ՀՀ սահմանամերձ բոլոր գյուղերին։ Վերջերս Մեղրաշատի վարչական ղեկավար Էդգար Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ գյուղը պատկան մարմինների կողմից անտեսված է։

«Մեր Հանրապետությունում Ամասիայի տարածաշրջանի երեք գյուղ՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի, անտեսված են։ Չգիտեմ, գուցե իրենց սրտով չեն, չեմ կարող ասել՝ ինչու է այդպես»,- ասել էր վարչական ղեկավարը և հավելել՝ եթե գյուղի դպրոցը փակեն, ապա գյուղը դատարկվելու է։ Այսօր 168.am-ի հետ զրույցում Էդգար Թադևոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարների հետ, սակայն կոնկրետ Մեղրաշատ չի այցելել։ «Հույս ունեմ, մեր գյուղ կայցելի և անձամբ կտեսնի իրավիճակը։ Համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեր համայնքապետը բոլոր խնդիրները բարձրաձայնել է։ Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ մեր գյուղ չի այցելել, եթե հիմա գա՝ կլինի նրա առաջին այցը սահմանամերձ Մեղրաշատ»,- նշեց Մեղրաշատի վարչական ղեկավարը։ Նա ասաց՝ սպասելու են Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրան շատ հարցեր ունեն։ «Իմ հարցերը կոնկրետ վերաբերում են մեր դպրոցին ու գյուղի հետ կապված խնդիրներին, բնականաբար, շատ հարցեր ունենք»,- եզրափակեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև