Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Ովքեր են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի

Transfermarkt-ի մասնագետները վերջերս թարմացրել են մի շարք լիգաների որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշը։

Սպերցյանի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 20 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա կիսում է առաջին տեղը ՌՊԼ-ում։ Սպերցյանը գլխավորում է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշը։

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 մլն եվրո։ Հայ ֆուտբոլիստների շրջանում նա երկրորդն է այս ցուցանիշով։

Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո)։ Ի դեպ, Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անփոփոխ է արդեն երկու տարի․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։

«Ալ ֆատեհի» հարձակվող Լուկաս Սելարայանը 4-րդն է այս վարկանիշում, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի և «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2 մլն եվրո։ 7-րդ տեղում «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն է՝ 1,5 մլն եվրո տրանսֆերային արժեքով։

Ընդհանուր առմամբ՝ 11 հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 միլիոն եվրոյի սահմանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև