Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

««Դու»-ով հետս չխոսաս… նորմալ պահի քեզ». Ալեն Սիմոնյանի լեզվակռիվը՝ ընդդիմադիր պատգամավորի հետ

ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը դժգոհեց, թե ընդդիմությունը քաղաքացիների համար նախատեսված բարելավող դրույթ նախատեսող օրինագծերին դեմ է քվեարկում։

Ընդդիմության շարքերից արձագանքներ լսվեցին։ ԱԺ նախագահն ընդհատեց. «Ինչո՞ւ եք խոսում»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց՝ իր իրավունքն է։

«Ձեր իրավունքը չի, ձեր իրավունքը խոսք խնդրելն է, և երբ ես թույլ կտամ, այդ ժամանակ խոսելն է․ վարման կարգով»,-ասաց Սիմոնյանը։

Երբ հակադարձումների ձայներ լսվեցին, Ալեն Սիմոնյանը վրդովվեց. «Նախ «խի չես»-ով չի, «դու»-ով հետս չխոսաս, մնա պատգամավորի համար սահմանած չափերի մեջ… Որ մնաս չեմ ասի… Լավ, նորմալ պահի քեզ, դու սկսեցիր «դու»-ով խոսալ… քեզ նորմալ պահի»։

Գեղամ Մանուկյանը ձայն խնդրեց և պահանջեց պատգամավորների հետ հարգալից խոսել։

«Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում՝ պատգամավորը նստած տեղից իրեն թույլ կտա «դու»-ով խոսել, ԱԺ նախագահը չի կարող բնականոն գործունեությունն ապահովել։ Ձեր հետևը նստած պատգամավորին չեք նկատո՞ւմ, ԱԺ նախագահին նկատո՞ւմ եք»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ երբ դիտողություն է անում, պետք է սխալը շտկի, որ «դու»-ով են խոսում, պետք է ինքը «դուք»-ով խոսի, որ հարցը շտկվի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև