Գալիս էինք քիչ առաջ, 2–3 պարեկային խումբ կանգնեցրին մեր մեքենան, այն մեքենան, որով ես վեց ամսից ավելի է՝ շրջում եմ, ստուգումներ անցկացրին և ապօրինաբար ասացին, որ չեն կարողանում նույնականացնել։ Հիմա մեքենան տարել են տուգանային հրապարակ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ հստակեցնելով, որ խոսքը «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի մասին է։ Նա նշեց, որ քայլելով են մոտեցել նախագահական նստավայրին։















































