Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

«Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են թատրոնում

«Գոյ» թատրոնի դերասանները, որոնք երեկ մուտք էին գործել թատրոնի տարածք, գիշերել են հենց թատրոնում։ «Բարի լույս, հրաշալի քնել ենք այստեղ», «հրաշալի գիշեր ենք ունեցել», «հսկում էինք ամբողջ «Գոյ թատրոնը»,-ասում են դերասանները։  «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը երեկ ուշ երեկոյան ուղիղ եթերով ասել էր.  «Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը հաղորդում է ներկայացրել  ոստիկանություն իբրև թե ապօրինի կերպով ներխուժում է եղել, ինքնիրավչություն, բայց ոստիկանությունն այդ ամենը քննելով, ընթացք չի տվել։ Այսինքն, չեն գտել, որ մենք ապօրինություն ենք կատարել, իրավունք չունենք այս պահին այստեղ գտնվելու։

Ընդհանուր հայտարարի եկանք՝ մենք մնում ենք այստեղ, շարունակում ենք մեր ակցիան, իհարկե, ոստիկանների հսկողության տակ, որովհետև պետական գույք է, պետական շենք է, մինչև կոնկրետ որևէ պատասխան կլինի դատախազությունից, դատական համակարգից, որ գործին ընթացք է տրվում, շարժ կա։  Այլ կերպ՝ մենք էլ չենք կարողանում պայքարել, փորձում ենք մեր իրավունքներն առաջ տանել դատարանով։  Հնարավոր է ինչ որ հանդիպում լինի վաղը՝ հարցին լուծում տալու համար։ Մենք պայքարում ենք ստեղծագործելու, արդարության, անզվության համար»։ Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ,  չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ Մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև