Անկարան կշարունակի համակարգված աշխատանքը Բաքվի հետ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի նախարարների կաբինետի նիստում։
«Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերն այս ուղղությամբ, և Անկարան կշարունակի հետևել գործընթացին։ Այժմ եզակի հնարավորություն կա կայուն խաղաղության համար: Հույս ունենք, որ դրսի ուժերը չեն կարողանա սաբոտաժի ենթարկել գործընթացը, և շուտով լավ նորություններ կլսենք։ Մենք կշարունակենք աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ համակարգված կերպով»,- ասել է նա։
















































