Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սուրեն Ալյոշայի Հարությունյանի նկատմամբ։ Համաձայն Azdarar.am-ի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած վարույթների մասին հաշվետվության՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սուրեն Հարությունյանի կողմից «Հանրային ծառայության» մասին օրենքով նախատեսված 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու հիման վրա կիրառել վարչական տույժ։ Կիրառված վարչական տույժը սահմանվել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 հազար ՀՀ դրամ։
Էմմա Միքայելյան
















































