Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե իբր Եվրախորհրդարանը COP29-ը օգտագործում է Ադրբեջանի դեմ։ Գաֆարովան նշել է, թե Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւը լի է «ստերով ու զրպարտություններով»։ «Սա հերթական քայլն է այն ուժերի կողմից, որոնք չեն կարող հաշտվել Հարավային Կովկասում կայունության հետ։ Եվրախորհրդարանի այս քայլը նշանակում է մարտահրավեր մեր պետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է նա Միլլի Մեջլիսի նիստում։
















































