Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Մենք միշտ մտածել ենք, որ եթե հարևանների հետ սահմանը բացվի, մեր վերջը կգա. Գևորգ Պապոյան

Եթե նկատել եք՝ վերջին ժամանակներում սահմանազատման բանակցային գործընթացը, վերջին հանդիպումներն արտգործնախարարների մասնակցությամբ, ամբողջ գործընթացը տեղի է ունենում երկկողմ ֆորմատով: Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցություններին, ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ես կարծում եմ, որ երկկողմ ձևաչափը տվել է իր արդյունքները, որովհետև եթե որևէ մեկն այլ ֆորմատով գալիս մասնակցում է,  ուզի, թե չուզի, իր շահերով է գալիս: Պետք  է շարունակել աշխատել երկկողմ ֆորմատով»,- ասաց նա:

Անդրադառնալով երկաթգծի կառուցմանը՝ Պապոյանն ասաց. «Երկաթգիծը նոր ասելիք է աշխարհին: Մենք աշխարհին ասում ենք, որ արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ  բեռնափոխադրումներ իրականացնելիս նոր ուղղություն կա, հատկապես, որ նախկինում գործող ուղղություններն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով փակ են: «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է, մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք այլընտրանքային  հեշտ ճանապարհ: Սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարց չէ, Հայաստանն աշխարհին առաջարկում է նոր ուղի»:

Խոսելով հարևանների հետ փակ սահմանից՝ նախարարը նշեց. «Մեզ միշտ թվացել է, որ շատ լավ է, երբ մեր սահմանները մեր հարևանների հետ փակ են, նույնիսկ նարատիվներ են տարածվել, որ եթե սահմանը բացվի, մեր վերջը կգա:

Իրականում մենք ոչ ոքի առաջ սահման չենք փակել, սահմանն այդ երկրներն են փակել, որ ՀՀ-ին տնտեսապես չեզոքացնեն, դա հաջողվել է ու մեր տնտեսությունը պատրաստ չէր այդ պատերազմին: Մենք հիմա ասում ենք, որ խնդիր չունենք մեր հարևանների հետ, ոչ մեկի նկատմամբ չունենք տարածքային  պահանջ ու պատրաստ ենք նոր էջ սկսել մեր հարաբերություններում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև