Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

«Ազատեք մեզ, փրկե՛ք այստեղից»․ Հալեպի հայերը օգնություն են աղերսում, իրավիճակը ծայրահեղ ծանր է

Հալեպում իրավիճակը ծայրահեղ ծանր է: Այն աստիճան, որ պաշարման մեջ հայտնված մեր հայրենակիցները օգնություն են աղերսում լրագրողներից, քանի որ այլ տեղից փրկության հույս չունեն:

«Հանեք մեզ այս դժոխքից, ամեն րոպեն թանկ է, ամեն րոպեն կյանք արժի»,- ահազանգում են Հալեպում ապրող հայերը։

Վերջիններս MediaHub-ին փոխանցեցին, որ զինված խմբավորումները գիշերը հայտնվել են այն թաղամասերում, որտեղ ապրում են քրիստոնյա արաբներն ու հայերը։ Տները պաշարված են, իրենք «գերության» մեջ։ Ելումուտ անել չեն կարող՝ չեն թույլատրում։

«Մենք կամաց-կամաց մեռնում ենք, մեզ չենք զգում, պետք է հրատապ մի բան անել, ազատել մեզ այս հոգսից։ Հալեպում կյանքը կանգ է առել։ Վաճառականներն իրենց ապրանքները վաճառում են եռակի-քառակի անգամ թանկ, ոչ ոք իրենցից հաշիվ չի պահանջում։ Մենք անգործ՝ քաղաքը մեռած, ռմբակոծություններն անվերջ։ Բոլորս մեր տների մեջ անոթի մեռնում ենք։ Ոչ ոք մեր մասին չի մտածում»,- ասում է Գևորգ-Հովհաննես Ճոսլակյանը։

Մեր զրուցակիցն իր կնոջ, մանկահասակ երեխայի ու տարեց ծնողների հետ գտնվում է պաշարման մեջ։ Ասում է, որ Հալեպի հայ համայնքը հույսը դրել է Հայաստանի կառավարության ու հոգևոր առաջնորդների վրա, սակայն, որևէ մեկը հումանիտար աջակցությունից զատ՝ կյանքեր փրկելու համար գործուն քայլ դեռ չի կատարել, իրավասություն չունեն։

«Ազատեք մեզ դժոխքից, մեր ապրած կյանքը կյանք չի։ Մենք կանգնած ենք կյանքի ու մահվան ուղիղ կենտրոնում։ Հոսանքը համեմատաբար նախորդ օրերին՝ ավելի քիչ ժամով են տրամադրում։ Գոյատևելու համար պետքական մյուս ապրանքները ձեռք ենք բերում կրկնակի վճարելով, սիրիական փոխարժեքն անկում է ապրում։ Մեզ մոտ ճգնաժամ է»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Հալեպի հայ համայնքին տարհանելու հարցին ի պատասխան երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայերին այնտեղից Հայաստան տեղափոխելու հարցում Հայաստանը որևէ լիազորություն չունի.

«Ես չեմ կարա Սիրիայի համայնքին տարհանել, Սիրիայում կառավարություն կա, իշխանություն կա, չեմ կարող որոշում կայացնել այլ երկրի քաղաքացիների վերաբերյալ»,- մասնավորապես ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև