Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Այդ իրենք սպանությունից ու կոռուպցիայից չպետք է խոսեն. 2003 թվի դժբախտ դեպքն են հիշում, հազարավոր երեխեքի կոտորեցին. Լևոն Քոչարյան

Ինձ թվում է՝ իրենք շատ լավ գիտեն մեր համարձակության մասին, նիստերի դահլիճում նստելով չի, ոչ էլ մեկ անագամ է դա ցույց տրվել, իսկ կոռուպցիայի և մնացած այն ամեն ինչի մասին ինչ խոսել են, այս մարդիկ վեց ու կես տարի է՝ իշխանության են, մենք էլ բազմիցս ասում ենք՝ գնացեք, ցույց տվեք:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին:

«Մի բան է, երբ որ իրենք որպես ընդդիմություն էին խոսում ու լրիվ այլ բան, երբ արդեն ունեն իշխանություն ու բոլոր գործիքներն ամեն ինչ ստուգելու։

Երեկ նաև տեսաք՝  Նիկոլ Փաշինյանի սեղանին հայտնվում է ինչ-որ գործով անցնող մարդու, այս դեպքում Աղազարյան Հովիկի հեռախոսի պարունակությունը: Այսինքն, իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն, այսպես ասած, ստուգելու ամեն ինչ ու բոլոր հնարավորությունները, այնպես որ հիմա այսպես օդի մեջ խոսալով չի»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ մեր քաղաքացիները, թեկուզ, իրենց ընտրողները, պետք է այդ պահանջը դնեն ու հարցնեն՝ լավ 6.5 տարի խոսել, խոսել անընդհատ, վերջ ի վերջո ինչ-որ բաներ պետք է ցույց տան չէ՞:

Հարցին՝ ի՞նչ էր պատասխանում նիստերի դահլիճում, երբ Ալեն Սիմոնյանն իրենից հարցնում էր՝ ինչքա՞ն փող ունեք, նա ասաց.

«Տեսեք, ըստ երևույթին, իրենք այդ իրենց նույն սկավառակը  10 տարուց ավելի է պտտում են նախ որպես ընդդիմություն, հիմա որպես իշխանություն:

Կոնկրետ չեմ էլ հիշում հիմա արդեն, ինչ-որ իր հարցն այնպիսի հարց չէր իհարկե, որ պատասխան էր պահանջում, բայց եթե իրենք հետ են գնում 2003 թիվ ու դժբախտ դեպք են հիշում, Պողոս Պողոսյանի դեպքը, կամ ասում են՝ դուք կոռուպցիայից ո՞նց կարող եք խոսել, այդ այս մարդիկ ուղղակի սպանությունից ու մնացած բաներից պարզապես իրավունք չունեն խոսելու, հազարավոր երեխեքի տարել կոտորել են, իրենց պատճառով ստեղծված պատերազմով այն ելքով, որ ունեցանք»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև