Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Երևան–Բաքու չվերթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից

MediaHub–ն այսօր ահազանգ է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանում չվատախտակի վրա գրված է, որ ժամը 17.00-ին կիրականացվի չվերթ դեպի Բաքու։ Անգամ gate-ի համարն է նշված՝ Երևան-Բաքու չվերթ, gate 2-ից։

MediaHub–ին նաև լուսանկար են տրամադրել:

Լրատվամիջոցը նախ ստուգել է «Զվարթնոց» օդանավակայանի կայքը, չվացուցակում որևէ թռիչք դեպի Բաքու նշված չի եղել, զանգահարել է նաև «Քաղաքացիական ավիացիա», որտեղից տեղեկացրել են, որ դեպի Բաքու ոչ մի քաղաքացիական չվերթ չկա նախատեսված։

MediaHub-ը կապ է հաստատել նաև «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատուի հետ, ով հաստատել է՝ նման չվերթ կա։ «Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանել է նա:

Հարցին՝ սա առաջի՞ն այդպիսի չարտերային չվերթն է դեպի Բաքու, թե՞ նախկինում էլ եղել են, ստացվել է հետևյալ պատասխանը.

«Այո, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից պատվիրած չարտերային չվերթեր դեպի Բաքու և Բաքվից Երևան իրականացվել են»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև