Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել ուրացման և ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պետք է ընդունի նաև Թուրքիան։ Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» միջազգային գիտաժողովին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Աժ պատգամավոր Իշխան Սաղաթեյանը: «Հրաժարվելով մեր իրավունքներից՝ մենք հրաժարվում ենք մեր ապագայից։ Սա պարզ ընտրություն է՝ դառնալ ազգային պետություն, որոշել սեփական ճակատագիրը թե անվտանգություն մուրալ թշնամիներից։ Հետևաբար մենք չենք կարող հրաժարվել մեր պաշտպանությունից խաղաղություն բառը վերանգրում պարունակող ինչ-որ թղթերի դիմաց։ Հայաստանի ապագան կարող է կառուցվել միայն ուժի, ազգային արժանապատվության և մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության վրա»,-մանրամասնեց նա:


















































