Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է. կոչ ենք անում դատապարտել ապօրինի ազատազրկումը. «Մենք ենք մեր սարերը» գործակալություն

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է . «2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության վերջին հայտարարությունը, թե իրեն ցմահ ազատազրկում սպառնացող 45 կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, խորապես մտահոգիչ է։

Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է, որի նպատակն է ոչ միայն հեղինակազրկել Ռուբեն Վարդանյանին, այլև միջազգային ուշադրությունը շեղել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործություններից։

Ռուբեն Վարդանյանի ողջ գործունեությունն Արցախում ուղղված էր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված, սովի, դաժան զրկանքների, էթնիկ զտումների և ռազմական ագրեսիայի ենթարկված բնակչության կենսական կարիքների լուծմանը։ Աջակցությունը ներառում էր սննդի մատակարարում, առողջական խնդիրների և այլ հիմնական կարիքների անհապաղ լուծումներ, ինչի մասին վկայում են «Մենք ենք մեր սարերը» կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերը։

Միջազգային հանրությունը չպետք է լռի մարդու իրավունքների նման կոպիտ խախտումների առջև։ Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև արդարության, միջազգային իրավունքի, միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով ամրագրված հիմնարար իրավունքների ու ազատությունների դեմ։

Հրամայական է, որ ժողովրդավարական աշխարհը վճռական քայլեր ձեռնարկի արդար դատավարություն, միջազգային դիտորդների ներկայություն և դատական ​​գործընթացի լիարժեք թափանցիկություն ապահովելու համար։

Կոչ ենք անում նաև Հայաստանի և ամբողջ աշխարհի քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին ու պետություններին խստորեն դատապարտել Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազտազրկումը և իրենց աջակցությունը հայտնել նրան և Բաքվում պահվող բոլոր հայ բանտարկյալներին։

Աշխարհը չի կարող անտարբեր մնալ, երբ նրա ամենահայտնի մարդասերներից մեկը հետապնդվում է արդարության և արժանապատվության պայքարի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև