Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

«Հայաստանում համակարգային կոռուպցիա կա». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չորս օր առաջ, դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում, արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը հետևյալ հայտարարությունն արեց՝ «Ես վստահ եմ, որ Հայաստանում, այս պահի դրությամբ, համակարգային կոռուպցիա չկա, պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան»:
Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո, դեկտեմբերի 20-ին, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների /ՔՀԿ/ հակակոռուպցիոն կոալիցիան Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ հայտարարություն տարածեց, ուր ի թիվս այլ մտահոգիչ գնահատականների, արձանագրվել է հետևյալ փաստը՝
«Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալների, 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (CPI) ցուցանիշը տատանվել է 46-49 միավորի միջակայքում, ինչը 4 -1 միավորով ցածր է համակարգային կոռուպցիայի առկայությունը բացառող 50 միավոր շեմից։ Ըստ միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական հանրության գնահատականների, 50 միավորից ցածր ցուցանիշը վկայում է տվյալ երկրում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԴԵՌԵՎՍ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ»:
Ի դեպ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը հանրային ընկալումներում որպես համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գործիք մատուցող և պոպուլիստական դիվիդենտներ կորզող իշխանությունները, շրջանցում են հետևյալ շատ կարևոր իրողությունը կամ՝ հանցավոր դիտավորությամբ աչք փակում դրա վրա։
Դեռևս 2022թ․ դեկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովն՝ անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի դիմումին, խորհրդատվական կարծիք է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ։
Անցել է երկու տարի, սակայն, ՀՀ ՍԴ -ն՝ առանց սույն հարցի առնչությամբ որոշում կայացնելու, կասեցրել է գործի վարույթը։
Եվ այս փաստը արգելք չի հանդիսացել, որպեսզի առանց իրավական հստակեցման և ՍԴ կողմից օրենքի սահմանադրականության հարցի վերջնական լուծման, ՀՀ հակակոռուպցիոն դատարանները շարունակեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր քննել և վճիռներ կայացնել։
Թե սրանք իրավական ինչ հետևանքների կարող են հանգեցնել, հուսով եմ, որ պատկերացնում են գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Արդարադատության նախարար նշանակված Սրբուհի Գալյանն ու «ժողովրդավարության բաստիոն» կառուցող քպական վերնախավը։
Բայց, ինչպես ասում են՝ «show must go on»․ ժողջանի ականջներին հաճո են տեսարանները, սուտը և երկրի համար այս օրհասական պահին դեմոնիզացիայի հերթական տեսարաններով անհրաժեշտ է խլացնել ու շեղել իրական օրակարգերը։
Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, անկարելի է մի երկրում խոսել համակարգային կոռուպցիայի վերացման մասին, երբ քպ -ն՝ հավաքական գրոհով ԱԺ-ում, բառիս բուն իմաստով․ նվաստացրեց ու հոգեբանական կեղեքման ենթարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի այն թեկնածուին, ով համարձակություն ունեցավ ակնարկել, որ քպ-ից հեռախոսային արդարադատության ազդակներ է ստացել։ Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում․․․»
Facebook
Twitter

Կարդացեք նաև