Ոչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ. Արթուր Միքայելյան (տեսնյութ) | Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան | Հունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել | Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին | Իրանի ԱԳՆ-ն հերքել է Դոհայում հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը | ԿԸՀ-ն խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը․ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ | Այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, հակառակ դեպքում Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը պետք է քննարկվի. Օրբելյան | Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Թուրքիա | Քաղաքական հայացքների համար հեռացրել են պաշտոնից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ | ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից | «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Լրահոս

Արտակ Զաքարյանի հիշեցումը Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է․
Հիշեցում.
2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման նիստում հնչած Ֆրանսիայի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի ելույթներից արդեն պարզ էր, որ Արցախյան հարցի կարգավորման համար միջազգային հանրությունը տեսնում է այն ուղին, որը հրապարակվել էին նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից` Լ’Աքուիլայի հռչակագրով:
Այսինքն՝ Լ՛Ավիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, որով վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ:
Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի և Արցախի միջեւ և պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ:
Նույն ոգով էլ Աստանայում կազմվել էր ԼՂ վերաբերյալ հայտարարություն, որը պաշտոնապես տարածեց ԵԱՀԿ-ն: Այն ըստ էության` նույնն է, ինչ ասվել էր Լ՛Աքվիլայում:
Ստորև ներկայացնեմ հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Աստանա, 1 դեկտեմբերի, 2010
Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնեցին, որ եկել է ժամանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար ավելի վճռական ջանքերի դիմելու: Այս համատեքստում նրանք վկայակոչեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ՌԴ նախագահի հետ համատեղ հայտարարությունները 2008-ի նոյեմբերի 2-ին` Մոսկվայում և 2010-ի հոկտեմբերի 27-ին` Աստրախանում: Այնուհետ նրանք համաձայնեցին, որ խաղաղ, բանակցային հանգուցալուծումը կբերի կայունություն և անվտանգություն, և դա միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցման համար:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` ձգտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջնական հանգուցալուծման` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի` 2009-ի հուլիսի 10-ի Լ’Աքուիլայի և 2010-ի հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարություների հիման վրա:
ԵԱՀԿ երեք համանախագահ երկրները խոստացան աջակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, քանի որ նրանք կայացնում են խաղաղ կարգավորման հասնելու համար կարևոր որոշումներ: Նրանք հորդորեցին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին նոր եռանդով կենտրոնանալ հիմնարար սկզբունքներում մնացած հարցերի վրա, և հրահանգեցին իրենց համանախագահներին այդ ջանքերին սատարելու նպատակով շարունակել աշխատել հակամարտության կողմերի հետ:
Բանակցությունների ավելի բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու համար կոչ արեցին հրադադարը ամրապնդել լրացուցիչ քայլերով և բոլոր ոլորտներում իրականացնել փոխվստահություն ստեղծող ձեռնարկներ»:
Facebook
Twitter

Կարդացեք նաև