Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հայաստանը 45 միլիոն եվրո վարկ կվերցնի առողջապահական համակարգի զարգացման նպատակով

Կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի հետ  առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ասիական զարգացման բանկի հետ «Առողջապահության որակի բարելավման ծրագրի» շրջանակներում վարկային պայմանագիր կնքելու վերաբերյալ նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ։

«Վարկային միջոցները բաշխված են տարիների մեջ, և մենք մինչև 2028 թվականը պետք է կարողանանք ապահովել ամեն մի արդյունքային ցուցանիշի դրական ելքը, որի պարագայում հաջորդ տարվա ընթացքում վարկային միջոցները կտրամադրվեն»,-պարզաբանեց Ավանեսյանը։

Վարկային միջոցներն ուղղվելու են առողջապահական հաստատությունների կառուցման ու բարելավման, ծառայությունների որակի գնահատման և   հաշվետվողականության թվայնացման և ինստիտուցիոնալացման, բժշկական հաստատությունների լիցենզավորման, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացման, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացման, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավման խթանմանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև