Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Վարդանյանի փաստաբան

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և  մյուս  15 հայերին առաջադրված մեղադրանքները  որակել է  որպես «քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»: Նա ընդգծել է, որ դատավարությունները, որոնք անցկացվում են զինվորական դատարանում՝ չնայած բանտարկյալների քաղաքացիական կարգավիճակին, զուրկ են թափանցիկությունից և անաչառությունից:

Որպես այս դատավարությունների հիմնական առանձնահատկություն նա  առանձնացրել է հետևյալ կետերը՝

Դռնփակ  գործընթաց: Դատական լսումներն անցկացվել են փակ դռների հետևում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցները։ Արգելվել է միջազգային լրատվամիջոցների և անկախ դիտորդների մուտքը:

Օրինական իրավունքների խախտում: Ռուբեն Վարդանյանին մերժվել է իր փաստաբանի հետ շփումը, նա չի ունեցել հնարավորություն ծանոթանալու հիմնական իրավական փաստաթղթերին, օրինակ՝ 400 էջանոց մեղադրական եզրակացությունը, որը գրված է ադրբեջաներեն, որին Վարդանյանը չի տիրապետում:

Խոշտանգումներ: Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումների, այդ թվում՝ մենախուց, սննդից և ջրից զրկում և մշտական խիստ ​​հսկողության պայմաններ:

Գենսերն ընդգծել է, որ այս դատավարությունները Արցախի ղեկավարությունը կազմաքանդելու, ինքնորոշման ջանքերը ճնշելու և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու ավելի ընդգրկուն արշավի մի մասն են։

Վարդանյանի միջազգային իրավապաշտպանը վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրելու Ադրբեջանի նկատմամբ, ներառյալ՝ հնարավոր պատժամիջոցներն ու դիվանագիտական ​​ճնշումը։ Նա կարևորել է Թրամփի՝ նախկինում արված դատապարտումը՝ Արցախում էթնիկ զտումների հարցում, ինչը ենթադրում է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում կլինի նրա ղեկավարության ներքո։

ԱՄՆ-ի հարցում ունեցած լավատեսության ֆոնին՝ Գենսերը հիասթափություն է հայտնել Վարդանյանի և մնացած բանտարկյալների շահերի պաշտպանության հարցում Հայաստանի կառավարության սահմանափակ ջանքերի առնչությամբ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել՝ ավելի ակտիվ դերակատարություն ցուցաբերել միջազգային հանրության աջակցությունը ներգրավելու գործում։

Ջերարդ Գենսերը նաև հորդորել է հայկական սփյուռքին՝ միասնության և գործողության։ Նա ներկայացրել է կոնկրետ քայլեր, որոնք անհատները և համայնքները կարող են ձեռնարկել, այդ թվում՝

Գրել հոդվածներ և փոխգործակցել լրատվամիջոցների հետ՝ ընդլայնելու և բարձրացնելու խնդրի մասին իրազեկվածությունը

Համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ կառավարությունների և կառույցների վրա ճնշում գործադրելու համար

Համագործակցել այլ հալածյալ համայնքների հետ՝ խթանելու գլոբալ համերաշխությունը:

«Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար։ Խոսքը միայն հայերի մասին չէ. խոսքն արժանապատվության և ազատության հիմնարար իրավունքի մասին է»,-նկատել է Գենսերը։

Չնայած մռայլ հանգամանքներին՝ Գենսերը հույսը չի կորցնում։ Կարծում է, որ միջազգային չդադարող քարոզչությունը և Ալիևի ռեժիմի վրա ահագնացող ճնշումները, ի վերջո, կհանգեցնեն արդարության։ Նա ընդունում է Վարդանյանի և մնացած բանտարկյալների համար խիստ պատժի հավանականությունը, սակայն շեշտում է, որ նման գործողությունները հաճախ առաջացնում են համաշխարհային զայրույթ՝ ստիպելով ավտորիտար երկրների առաջնորդներին վերանայել իրենց կեցվածքը:

«Ռուբեն Վարդանյանի պատմությունը տոկունության վկայությունն է, և այն հիշեցնում է բոլորիս, որ արդարության համար պայքարը երբեք ապարդյուն չի լինում»,-իր խոսքը լավատեսորեն եզրափակել է Ջերարդ Գենսերը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև