Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Այսինքն 1999 թվ. Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ դուք էլ ուրախացաք, որ պատրաստ է Ղարաբաղը տալ. այլևս բանավեճի չեմ հրավիրում նախկին նախագահներին, բանավիճելու բան չկա. Փաշինյան

Այսինքն 1999 թվ. Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ դուք էլ ուրախացաք, որ պատրաստ է Ղարաբաղը տալ. այլևս բանավեճի չեմ հրավիրում նախկին նախագահներին, բանավիճելու բան չկա: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ազատության» կողմից ԱՄՆ Պետդեպի գազնազերծած հրապարակմանը, ըստ որի Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը բանակցել են Մեղրին Ղարաբաղի դիմաց զիջելուն:

«Բա ինչի եք ՀՀ ինքնիշխան տարածքից տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնեք: Եթե իմ ժամացույցը տալիս եմ Ձեզ, դուք ձերը տալիս եք ինձ,  հիմա ես ճանաչու՞մ եմ, որ այդ ժամացույցը ձեզ է պատկանում, թե չեմ ճանաչում:

Մեղրիի ռազմավարական նշանակությունն ակնհայտ է ու խոսելու բան չկա այդտեղ: Եթե դու Ղարաբաղը չես ճանաչում Ադրբեջանի կազմում, ինչի ես քո երկրի ինքնիշխան տարածքից կտոր տալիս, որ Ղարաբաղը վերցնես»,-ասել է նա:

Փաշինյանը նաև նշել է Վարդան Օսկանյանի նշածը, ըստ որի նա նշել է, որ ինքն ու Վազգեն Սարգսյանն էլ էին Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև հանդիպման ժամանակ:

«Ասում է, երբ որ Քոչարյանը դուրս եկավ ասեց, որ Ալիևը սենց  բան է ասել,  նա նշել, է որ իրենց առաջին ռեակցաին այնն է եղել, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տալ:  Ինչի՞ Ղարաբաղն Ալիևին էր, որ պատրաստ էին տալ: Այսինքն 1999 թվկանին Ղարաբաղն Ալիևի՞ն էր, որ դուք էլ պատրաստ էիք Ղարաբաղը տալ:  Հիմա ես կարող եմ ասել՝ բանավեճի չեմ հրավիրում նախկին նախագահներին, որովհետև արդեն բանավիճելու բան չկա, հրապարակված փաստաթղթերը բանավեճը դարձրին անիմաստ»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև