Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Մակրոնը Սիրիայի ղեկավարին հրավիրել է Փարիզ

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ Շարաան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին պաշտոնական այց կատարել Փարիզ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը՝ Մակրոնի հետ նրա հեռախոսազրույցից հետո։

«Ահմեդ Ալ Շարաան Ֆրանսիայի նախագահից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա»,- ասվում է տեքստում։ Գրասենյակի տվյալներով՝ Մակրոնը շնորհավորել է ալ Շարաային՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և «լիակատար աջակցություն հայտնել Սիրիայի անցումային փուլին»։

«Նախագահները քննարկել են Սիրիայի անվտանգության խնդիրները և նրա կայունությունը պահպանելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, ինչից հետո Բաշար ալ Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը։ Սիրիայի փաստացի առաջնորդ է դարձել «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական խմբավորման  ղեկավար Ահմեդ ալ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամմադ ալ Ջուլանի մականունով։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև