Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան

Լրահոս

Ոստիկանությանը լայն հասանելիություն ենք տալիս տեսանկարահանող սարքերին՝ բացահայտելու հանցանքները. Հայկ Սարգսյան

Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, այդ թվում դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և բացահայտելու համար։

Այս մասին ԱԺ-ում իր հեղինակած՝ տեսանկարահանող սարքերին ոստիկանությանը հասանելիություն տալու մասին օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքի առկայությունը հանցագործությունների միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի։

«Ներկայումս, օրինակ, Երևան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների և իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում, ոստիկանությունը շատ հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից։ Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությանը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման և վերջինիս ոչ իրավասու անձանց անհարգի մասնակցության, ինչն իր հերթին անհնարին է դարձնում դեպքերի տակ հետքերով հայտնաբերումն ու բացահայտումը»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման, նախականխման, կանխման, հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայելու հսկայական ժամանակ, ապահովելու հիշյալ գործընթացի օպերատիվությունը, ինչպես նաև խուսափելու նույն գործընթացի կապակցությամբ տարաբնույթ ու տարատեսակ օպերատիվ հետախուզական ու վարույթային քննչական մեծածավալ միջոցառումների իրականացնելու անհրաժեշտությունից, այդ ընթացքում խնայելով նաև հսկայական ժամանակ մարդկային ռեսուրս և ֆինանսական միջոցներ։

«Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու կլինի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, ավտոկայանատեղերից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ,  ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ վերոնշյալ մարմիններից ու կազմակերպություններից պահանջվող տեսանկարահանման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի՝ տեսահսկման համակարգի օգտագործողի հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի դիտման հնարավորություն, տեսանյութի հոսքի ստացման և պահպանման հնարավորություն։

«Բացի այդ, նախագծի փաթեթի համաձայն, ներքին գործերի նախարարությունը հնարավորություն կունենա տեսանկարահանման համակարգերի միջոցով իրականացնելու տվյալների մշակում հետևյալ նպատակներով՝ իրավախախտումների կանխարգելման, նախականխման, կանխման, հայտնաբերման ու բացահայտման, երկրորդ՝ հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման, քննությունից կամ պատժի կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, հինգերորդ՝ հասարակական կարգի պահպանման և հասարակության անվտանգության ապահովմանը»,- ասաց նա:

Տեսանկարահանման համակարգերը կիրառվելու են նաև՝ տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեության իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության, օրենքով չարգելված նպատակներով պետական և ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման և այլ նպատակներով:

«Ոստիկանությունը կունենա հասանելիություն վերոգրյալ տեսանկարային համակարգերին, տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերին և կառավարման ՊՈԱԿ-ի միջոցով, 24/7 ժամային ռեժիմով։ Նախագիծը մշակվել է իմ կողմից՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ»,- եզրափակեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930