Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» | ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու | Իրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան | Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան

Լրահոս

Կրեմլն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվայի միջնորդության մասին հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն երկրներն ի վիճակի են բանակցություններն ինքնուրույն վարել։

Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ բանակցություններում։

«Երևանից տարբեր մակարդակներում մենք հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանը և Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել այդ բանակցությունները մինչև գործընթացի ավարտը։ Թեև մենք շարունակ ենք պատրաստ լինել տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն, մենք կողջունենք անկախ ջանքերը: Գլխավորն այն է, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ, վերածվի բարգավաճման և համագործակցության տարածքի»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ ճեպազրույցում Սիմոնյանը նշել էր, որ քիչ հավանական է համարում Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու առաջարկները:

«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել և վերջիվերջո մենք չունենք շատ հարցերի պատասխաններ»,- ասել է ԱԺ նախագահնը՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի առաջարկներին, թե կարող են միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930