Խորհրդարանում այսօր ընթանում են Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումները։
Նախագծի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով հիմնավորումները, պնդեց՝ ԵՄ անդամակցությունը կմեծացնի Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Զեյնալյանը հայտարարեց, որ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չէ: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ 185 միլիոնանոց շուկայից դուրս գալու խնդիր դրված չէ, այլ՝ այն ԵՄ 450 միլիոնանոց շուկայով լրացնելու։
Նշենք, որ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքվել էր օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։