Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ են մտածում

Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանը, ընդհանուր առմամբ, նման մոտեցումներ ունեն, և դա հաստատված է հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի  ղեկավարների ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի վերջին հայտարարությունն այն մասին, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում:

«Պայմանագրի համաձայն՝ կողմերը նպաստում են անվտանգության միջոցառումներին սահմանակից հատվածներում, ներառյալ Հարավային Կովկասում, համագործակցում են՝ կանխելու այնտեղ երրորդ կողմի ուժերի միջամտությունն ու ապակառուցողական ներկայությունը: Կարծում եմ՝ այս հասկացության արտացոլումը հիմնարար միջպետական փաստաթղթում, որը նախատեսված է ավելի քան 20-ամյա հեռանկարի համար, շատ բան է ասում: Միակ տարբերությունն այն է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասում տրանսպորային ուղիների և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է»,- ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Սոբհանին ասել էր, որ «միայն Իրանն է, որ աջակցում է Հայաստանին՝ դեմ հանդես գալու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում»:

«Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք: «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին»,- ասել էր Սոբհանին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև