Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ինչո՞ւ է իշխանությունն իրեն պահում խենթ ինքնասպանի պես․ Արման Աբովյան

Եթե մի կողմ դնենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հուզական բաղադրիչը, ապա կարող ենք արձանագրել, որ փաշինյանական իշխանությունը ցույց է տալիս իր ծայրահեղ անադեկվատությունը նոր, տիեզերական մակարդակի հասնող ակնհայտ ծայրահեղ անտրամաբանական քայլերի ներքո։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կամ իշխանություններն են մարդկանց հիմարի տեղ դրել, կամ իշխանությունն առայժմ անհայտ պատճառով ինքնաոչնչացման մեխանիզմ է գործի դրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգավոր Արման Աբովյանը։

«Չէ որ թավշիստները չեն կարող չհասկանալ, որ իրենց բոլոր գործողությունները, խոսքերը, օրինագծերը, մտադրությունները ոչնչացնում են նույնիսկ այն նվազագույն աջակցությունն իրենց հանդեպ՝ հասարակության արդեն փոքրաթիվ մարգինալացված կամ  թրքացած հատվածի կողմից։

Հարկերի տոտալ բարձրացում, հասարակության անապահով խավերի վրա սոցիալական ծանրաբեռնվածության բարձրացում, շրջանառության հարկի բազմակի բարձրացմամբ փոքր բիզնեսի ոչնչացում, հասարակ մարդկանց պարտադիր հարկային հայտարարագրերի ներդրմամբ  արցախցիների նկատմամբ լկտի հայտարարություններ, Հայաստանի պատմության ծաղր, իբր «իրական Հայաստանի» թրքամետ հայեցակարգ, որը կասկածելիորեն հիշեցնում է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող դոկտրինը, թուրք-ադրբեջանական վիժվածքների հանդեպ նվաստացուցիչ քծնանք և էլի շատ բաներ … այս ամենը ատելություն է սերմանում իշխանության նկատմամբ։
Արդյո՞ք իշխանությունը հասկանում է իր քայլերի հետևանքները:

Իհարկե️️ այո: Պետք չէ ինքներդ ձեզ խաբեք, թե իբր «նրանք բոլորը խելագարվել են և ոչինչ չեն հասկանում»։
Հավատացեք ինձ, իշխանության մեջ չկան հոգեշեղվածներ և սկզբունքային ինքնասպաններ, նրանք շատ են սիրում համեղ ուտել, քաղցր խմել իրենց «թավշյա կայֆերի» ներքո։

Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ է իշխանությունն իրեն պահում խենթ ինքնասպանի պես:
Ինչո՞ւ է նա այդքան նպատակասլաց նույնիսկ ամենանվիրյալ աջակիցներին իր դեմ տրամադրում (նորմալ մարդկանց մասին լռում եմ` նրանք վաղուց թուրքամետ կոմայից դուրս են եկել)։
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այդ հարցի պատասխանն էլ կլինի այն հարցի պատասխանը՝ կպահե՞նք արդյոք մեր Հայրենիքը, թե ոչ։
Մտածել է պետք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև