Երկրաշարժ է տեղի ունեցել | Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի եկեղեցին օծվեց Վեհափառի տնօրինությամբ | Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է | Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը

Լրահոս

Նիկոլը մոտավորապես ասաց` «Հայաստանը Թուրքիա է, և վերջ». նա կորցրել է արտաքին աջակցության տանիքը. վերընտրվելու և իշխանություն պահելու որևէ շանս չունի. Վահե Հովհաննիսյան

Նիկոլը մոտավորապես ասաց` «Հայաստանը Թուրքիա է, և վերջ». նա կորցրել է արտաքին աջակցության տանիքը. վերընտրվելու և իշխանություն պահելու որևէ շանս չունի: Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ինչի մասին էր «Փաշինյանի Ռուհնաման»
 
Հայկական «Ռուհնամայի» պրեզենտացիայից հետո եղավ ծաղրանքի, ֆեյսբուքյան պոռթկման մեծ ալիք, և ցավոք, մի քանի հստակ քաղաքական ձևակերպումներ։
Այս պատկերը ունի նվազագույնը 4-5 տարվա պատմություն, և մենք նորից կարծես, թե անում ենք նույն սխալները, մտնում նրա ծուղակի մեջ։

Նա կորցրել է իր սոցիալական բազան Հայաստանում, կորցրել է արտաքին աջակցության տանիքը։ Հայաստանում և Հայաստանի շուրջ այսօր հաստատվել է լարվածության էական թուլացում։ Այս պայմաններում նա վերընտրվելու և իշխանություն պահելու որևէ շանս չունի։

Հանդարտ ներքին և արտաքին միջավայրը նրա համար խորթ և հակաբնական միջավայր է, որտեղ նա պարտվում է։

Սա հասկանալով՝ Նիկոլը գնում է (հերթական անգամ) ներքին և արտաքին էսկալացիայի։ Հրապարակված դրույթները և «նոր սահմանադրության» գաղափարը արհեստական, գռեհիկ, ժամանականավրեպ բանավեճերի ալիք է բարձրացնելու երկրի ներսում, պառակտելով հասարակությունը չորրորդական հարցերի շուրջ, վերաձևավորելով խառնակչության և թշնամանքի մթնոլորտ։ Սա արվեց՝ երկրի ներսում ձևավորված, դեռևս շատ փխրուն, հանդարտության, ներքին հաշտության սաղմերը ջարդելու համար։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի գիրկը նետվելու՝ նրա քաղաքական պատրաստակամության ուղերձը այսօրվա աշխարհում, աչքիդ առաջ փոփոխվող աշխարհում, տարածաշրջանային լուրջ էսկալացիայի հնարավորություն է տալիս։ Մոտավորապես ասաց. «Հայաստանը Թուրքիա է, և վերջ»։ Իսկ մենք գիտենք, թե դա ինչ հետևանքներ է ունենում։
Ամփոփելով՝ Նիկոլը միտումնավոր տանում է ներքին և արտաքին էսկալացիայի։

Ինչ պետք է անենք մենք

Նիկոլի հաշվարկն այն է, որ սովորականի պես տեղի կունենա զանգվածային էմոցիոնալ ռեակցիա սոցցանցերում, և ոչիշխանական բազմաթիվ անկյուններից կսկսի հորդալ ցաքուցրիվ, շատ հաճախ՝ անմիտ գաղափարների ու տեսակետների հեղեղ։ Այս հորձանուտը կքշի-կտանի փոքրաթիվ գրագետ և գործուն առաջարկներն ու գաղափարները։

Ինչ է պատասխանելու հասարակությունը

Հասարակությունը կարող է տալ առողջ ռեակցիա, եթե նրա համար ձևակերպվեն ճիշտ գաղափարներ և նրան մատուցվեն ճիշտ ճանապարհով։
Հասարակությունը կարող է նաև տալ հակապետական ռեակցիա՝ է´լ ավելի կազմաքանդվել՝ ուղղակի ի վիճակի չլինելով մարսել հերթական «մտավոր տեռորիզմը»։
Ամեն ինչ կախված է հանրային ակտիվ շերտից։ Կկարողանա՞նք վեր կանգնել մեր ամբիցիաներից, կկարողանա՞նք քիչ թե շատ կոորդինացված աշխատել, կունենանք հաջողություն։

Փոփոխվող աշխարհում չլինել դինոզավր

Քաղաքական և պետական ճկունությունն այսօրվա աշխարհում կարևոր գործոն է։ Նիկոլի ելույթն իրականում դժվար կացության մեջ դրեց հասարակությանը. պետության ղեկավարները դժվարությունները վերցնում են իրենց ուսերին, ոչ թե գցում ժողովրդի վրա։ Մեր դեպքում արդեն 6 տարի է՝ հակառակն է։
Ակնհայտ է, որ հասարակական առողջ, դոմինանտ ռեակցիան պետք է լինի ՄԵՐԺՈՒՄԸ։ Բայց ոչ թե բովանդակության կամ նրա առանձին կետերի, այլ՝ հեղինակի։ Մեր սուպերպրոբլեմը հեղինակն է, նրա´ն է պետք մերժել։ Սա այն ճիշտ ռեակցիան է, որ արտաքին աշխարհին պետք է հղել։ Նորից եմ շեշտում՝ Նա տանում է ժողովրդին մի ընտրության, որը հանգիստ կարելի էր չանել։

Մեր պետական մտածողության ճկունությունն այս պայմաններում պետք է լինի հետևյալ պատասխանի տեսքով. փոփոխվող աշխարհում շա´տ հարցեր կարելի է քննարկել, և մենք պատրաստ ենք, բայց դա կլինի միայն Նիկոլի հեռացումից հետո, նոր իշխանության պայմաններում։

Հակառակ դեպքում մենք մտնելու ենք ֆիդայականության և թուրքամետության անթույլատրելի բանավեճի տիրույթ»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև