Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն | Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Կահիրեում Իրանի դեսպան | Իրանում ընդդիմությունը կարող է օգտագործել լարվածությունը՝ ռեժիմը տшպալելու համար․ Ջոն Բոլթոն | Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին | Երկրաշարժ՝ Հայաստանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շտապելու հարց չունենք. հարմար պահի Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի թեկնածուի անունը. Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական աշխարհի պարտատոմսեր, հայրենադարձության ու փոխանակման ծրագրեր. Մենք միասին ունենք այլ կշիռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսական թեզերից`մինչև Միասնական Հայկական աշխարհ. Իվետա Տոնոյանը ներկայացրեց նախընտրական 10 առաջարկ | Պետք է առաջին քայլը միասին անենք, երկրորդ քայլի մասին՝ չկասկածեք. Սամվել Կարապետյանը՝ երիտասարդներին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղությունը հռչակագիր չէ. Հենց իշխանությունն է պատերազմի կուսակցություն. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն մասնակցում է այս ընտրությանը՝ «երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակուղին վատ որոշումների հետևանք է ոչ թե ճակատագիր. առանց անվտանգության չի լինի զարգացում. Այվազյան | ՈՒՂԻՂ. ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավատո՞ւմ եք, որ կրկնապատկված արտաքին պարտքի 8 միլիարդ դոլարով իշխանությունը զենք է գնել․ Աբովյան | Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան

Լրահոս

Ընտրությու՞ն, նոր հանրաքվե՞, թե՞ երկուսը մեկում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. « Նոր սահմանադրության հարցը տեւական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում։ ՔՊ-ում գտել են, որ ԱԺ ընտրություններից առաջ անթույլատրելի է հանրաքվե անցկացնելը, մանավանդ՝ երբ մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես Ալիեւի պահանջ։ Ռիսկային են համարել համապետական ընտրությունների հետ նույն օրը սահմանադրական հանրաքվե անելը։ Ճիշտ է` գործող օրենքը թույլ չի տալիս հանրաքվեն եւ ընտրությունները նույն օրն անցկացնել, սակայն օրենքը փոխելը ժամերի հարց է ՔՊ-ական մեծամասնության համար: Խնդիրն այն է, որ անգամ իշխանության աջակիցները, իմանալով, որ Նիկոլին ձայն տալու հետ միաժամանակ Ալիեւի պահանջը պետք է կատարեն, կնախընտրեն չմասնակցել ընտրություններին։ Հիշեցնենք, որ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցողների 50% +1-ը կողմ է քվեարկել: Եվ որպեսզի մինիմալ շեմը` 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող։

Ի դեպ, հանրաքվեների ժամանակ ձեւավորվում են նաեւ «Ոչ»-ի շտաբներ, որոնք «դեմ»-ի քարոզչություն են իրականացնում, սա եւս կարգավորվում է օրենքով, եւ «Ոչ»-ի շտաբը ղեկավարելու առաջնային մանդատը պատկանում է խորհրդարանական ուժերին: Սակայն դա չի խանգարում, որ արտախորհրդարանական ուժերն էլ նույն քարոզչական գծի մեջ հանդես գան, պարզապես եթե խորհրդարանական ուժերը համաձայնում են «Ոչ»-ի շտաբն առաջնորդել, ապա եթերային անվճար ժամանակը, ընտրահանձնաժողովներում տեղերը նրանց են տրվում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև