Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն | Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Կահիրեում Իրանի դեսպան | Իրանում ընդդիմությունը կարող է օգտագործել լարվածությունը՝ ռեժիմը տшպալելու համար․ Ջոն Բոլթոն | Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին | Երկրաշարժ՝ Հայաստանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շտապելու հարց չունենք. հարմար պահի Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի թեկնածուի անունը. Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական աշխարհի պարտատոմսեր, հայրենադարձության ու փոխանակման ծրագրեր. Մենք միասին ունենք այլ կշիռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսական թեզերից`մինչև Միասնական Հայկական աշխարհ. Իվետա Տոնոյանը ներկայացրեց նախընտրական 10 առաջարկ | Պետք է առաջին քայլը միասին անենք, երկրորդ քայլի մասին՝ չկասկածեք. Սամվել Կարապետյանը՝ երիտասարդներին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղությունը հռչակագիր չէ. Հենց իշխանությունն է պատերազմի կուսակցություն. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն մասնակցում է այս ընտրությանը՝ «երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակուղին վատ որոշումների հետևանք է ոչ թե ճակատագիր. առանց անվտանգության չի լինի զարգացում. Այվազյան | ՈՒՂԻՂ. ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավատո՞ւմ եք, որ կրկնապատկված արտաքին պարտքի 8 միլիարդ դոլարով իշխանությունը զենք է գնել․ Աբովյան | Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան

Լրահոս

Թրամփ-Պուտին հանդիպումը կախված է Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացից. Ռուբիո

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է բովանդակալից լինի և կախված լինի ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել է, որ չնայած երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ոլորտներին, ուկրաինական ճգնաժամը շարունակում է մնալ հարաբերությունները բարդացնող հիմնական գործոնը։

«Հանդիպում չի լինի, քանի դեռ մենք չիմանանք, թե ինչի մասին է այն լինելու», — ասել է Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է իր X էջում։

Պետքարտուղարը նաև մտահոգություն է հայտնել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ կապերի կորստի կապակցությամբ։ Նրա խոսքով, նույնիսկ Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև պահպանվում էին կապի ուղիներ, որոնք այժմ գրեթե չեն գործում։

Մեկնաբանելով ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև անցած բանակցությունները՝ նա նշել է, որ հանդիպմանը տարածքային հարցեր չեն քննարկվել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այժմ անհնար է կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջվի Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման համար։ Անհնար է խոսել ժամկետների մասին՝ նույնիսկ հաշվի առնելով, որ երկու երկրների նախագահներն արդեն հայտնել են միմյանց հետ հանդիպելու իրենց պատրաստակամությունը, նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև