Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն | Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Կահիրեում Իրանի դեսպան | Իրանում ընդդիմությունը կարող է օգտագործել լարվածությունը՝ ռեժիմը տшպալելու համար․ Ջոն Բոլթոն | Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին | Երկրաշարժ՝ Հայաստանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շտապելու հարց չունենք. հարմար պահի Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի թեկնածուի անունը. Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական աշխարհի պարտատոմսեր, հայրենադարձության ու փոխանակման ծրագրեր. Մենք միասին ունենք այլ կշիռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսական թեզերից`մինչև Միասնական Հայկական աշխարհ. Իվետա Տոնոյանը ներկայացրեց նախընտրական 10 առաջարկ | Պետք է առաջին քայլը միասին անենք, երկրորդ քայլի մասին՝ չկասկածեք. Սամվել Կարապետյանը՝ երիտասարդներին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղությունը հռչակագիր չէ. Հենց իշխանությունն է պատերազմի կուսակցություն. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն մասնակցում է այս ընտրությանը՝ «երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակուղին վատ որոշումների հետևանք է ոչ թե ճակատագիր. առանց անվտանգության չի լինի զարգացում. Այվազյան | ՈՒՂԻՂ. ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավատո՞ւմ եք, որ կրկնապատկված արտաքին պարտքի 8 միլիարդ դոլարով իշխանությունը զենք է գնել․ Աբովյան | Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան

Լրահոս

Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմա քաղաքում մասնակցել է Made by Armenians 2025 ցուցահանդեսին։ Այդ մասին  հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել Ռաս Ալ-Խայմայի թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին, Ռաս Ալ-Խայմայի Առևտրի պալատի նախագահ Մոհամեդ Ալ-Նուայիմին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև գործարարներ, ներդրողներ և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄԷ-ից ու այլ երկրներից։

Բացման արարողության ընթացքում նախարարը նշել է․ «Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն։ 2024 թվականին մեր առևտրաշրջանառությունն գերազանցել է 5.7 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով։ Հայկական ապրանքների արտահանումը դեպի ԱՄԷ զգալիորեն ընդլայնվել է, ինչը վկայում է աճող պահանջարկի և մեր գործարար կապերի ամրապնդման մասին։ Համանման միջոցառումները տնտեսական համագործակցության խորացման, ներդրումների խթանման և առևտրային հնարավորությունների ընդլայնման մեր ընդհանուր տեսլականի արտացոլումն են»։

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են գործարար հանդիպումներ և մշակութային միջոցառումներ։ Այն բաց կլինի մինչև փետրվարի 22-ը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև