Իրանում ընդդիմությունը կարող է օգտագործել լարվածությունը՝ ռեժիմը տшպալելու համար․ Ջոն Բոլթոն | Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին | Երկրաշարժ՝ Հայաստանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շտապելու հարց չունենք. հարմար պահի Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի թեկնածուի անունը. Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական աշխարհի պարտատոմսեր, հայրենադարձության ու փոխանակման ծրագրեր. Մենք միասին ունենք այլ կշիռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսական թեզերից`մինչև Միասնական Հայկական աշխարհ. Իվետա Տոնոյանը ներկայացրեց նախընտրական 10 առաջարկ | Պետք է առաջին քայլը միասին անենք, երկրորդ քայլի մասին՝ չկասկածեք. Սամվել Կարապետյանը՝ երիտասարդներին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղությունը հռչակագիր չէ. Հենց իշխանությունն է պատերազմի կուսակցություն. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն մասնակցում է այս ընտրությանը՝ «երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակուղին վատ որոշումների հետևանք է ոչ թե ճակատագիր. առանց անվտանգության չի լինի զարգացում. Այվազյան | ՈՒՂԻՂ. ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավատո՞ւմ եք, որ կրկնապատկված արտաքին պարտքի 8 միլիարդ դոլարով իշխանությունը զենք է գնել․ Աբովյան | Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան | Ո՞վ է Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը․ Դավիթ Տոնոյանը հակադարձել է Վաղարշակ Հարությունյանին | Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում. մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը. Միրզոյան

Լրահոս

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին. Գալյանը շրջայց է իրականացրել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:  Հայտնում են արդարադատության նախարարությունից:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այս պահին գտնվում է 505 ազատազրկված: Տարիներ շարունակ մի շարք կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել և շարունակվում է ներկայացվել այս հիմնարկի ընդհանուր վիճակի, խնդրահարույց պայմանների վերաբերյալ տարբեր արձանագրումներ և զեկույցներ: Ամենաթարմը թերևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրներն էին, որոնց շտկմանն ուղղված աշխատանքներին էր տեղում ծանոթանում նախարարը:

Կոսմետիկ և հրատապ, այդ թվում կազմակերպչական լուծում պահանջող խնդիրների մի մասն արդեն լուծվել է, որոշ մասն էլ ընթացքի մեջ է: Քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում է դիտարկման արդյունքներով արձանագրվածի շտկումը, սակայն հիմնարկի շենքային պայմանները շատ դեպքերում պարզապես հնարավորություն չեն տալիս խնդիրների հիմնովին վերացմանը: Ուստի այդ պայմաններում հնարավոր է միայն դրվագային լուծումներ տալ առկա մտահոգիչ արձանագրումներին:

Նկատենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև