Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանի և հումորիստ Միխայիլ Գալուստյանի դեմ

Եվրամիությունն ընդլայնել է ֆիզիկական անձանց դեմ հակառուսական պատժամիջոցների ցանկը։ Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի ներդրման վերաբերյալ ԵՄ խորհրդի բանաձևում։

«Սև ցուցակում» է հայտնվել 48 մարդ, այդ թվում՝ ռուսաստանցի հայեր՝ միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը, հումորիստ Միխայիլ Գալուստյանը:

Կրասնորդարցի գործարարի մասով նշում է, որ նա տարբեր ընկերությունների, մասնավորապես A Property Holdings-ի և Elgaugol-ի միջոցով, բիզնես շահեր ունի էներգետիկայի, հատկապես ածխի և հեղուկացված բնական գազի ոլորտում:

«Տնտեսության այս հատվածները Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ապահովում են եկամտի զգալի աղբյուր: Հետևաբար, Ալբերտ Ավդոլյանը ռուսաստանցի գործարար է, որը ներգրավված է տնտեսական ոլորտներում, որը եկամուտների զգալի աղբյուր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության կառավարության համար: Իր բիզնես շահերի շնորհիվ նա նաև սերտորեն կապված է «Ռոստեկ» պետական ​​կորպորացիայի հետ», — ասված է որոշման մեջ:

Մինչդեռ Գալուստյանի վերաբերյալ ասվում է, որ նա ռուսական պետական քարոզչության տարածող է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա քաղաքական գծի վաղեմի աջակից, որն իր  հայտնիությունն օգտագործում է կրեմլյան քարոզչության  ուղերձները տարածելու համար: Նշվում է, որ Գալուստյանը «Յունարմիյա» համառուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական շարժման ղեկավարության անդամ է, աջակցում է Ուկրանիայի դեմ պատերազմին:

«Ավելին, Միխայիլ Գալուստյանն անմիջականորեն պատասխանատու է մի կազմակերպության գործունեության համար, որը նպաստում է ռուս երիտասարդության ռազմականացմանը», — ասված է որոշման մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև