Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Հայտնի է, թե երբ կանցկացվի ամառային զորակոչը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։ Զինված ուժերի համալրումը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, տարկետումից զրկված կամ 18 տարին լրացած քաղաքացիների զորակոչը կկազմակերպվի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը։

Զորակոչվելու են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները, ինչպես նաև նախկինում տարկետում ստացած անձինք, կգործի նաև իգական սեռի քաղաքացիների կամավոր զինվորական ծառայության ընդունման հնարավորություն։

Այլընտրանքային ծառայությունը կանցկացվի զինվորական ծառայության զորակոչի հետ համատեղ։ Հայաստանի պետական մարմինները կպարտավորվեն հետևել զորակոչի ենթակա անձանց ներկայության ապահովմանը, ՆԳՆ ոստիկանությունը զորակոչից խուսափած անձանց նկատմամբ կիրականացնի համապատասխան գործողություններ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կտրամադրի զորակոչիկների ուսումնական տվյալները։ Արտաքին գործերի նախարարությունը կհամակարգի զորակոչի գործընթացն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների համար։

Տարածքային կառավարման նախարարությունը կկազմակերպի զորակոչիկների տեղաշարժը։ Ազգային անվտանգության ծառայությունը և ՆԳՆ ոստիկանությունը կհետևեն, որ զորակոչից խուսափելու դեպքեր չլինեն։

Զորակոչի կազմակերպման նպատակով կձևավորվեն Հանրապետական զորակոչային հանձնաժողով, մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողով, որը պատասխանատու կլինի զորակոչիկների առողջական վիճակի գնահատման համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև