Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Փաշինյանին հնարավոր է հեռացնել ամեն պահի, ցանկալի է ոչ թե դրսից, այլ` ներսից. Արմեն Աշոտյան

Սա Շուշիի Ղազաչեցոցի չորս հրեշտակներից մեկն է և ուզում եմ առաջարկել, որ այս խորհրդանիշը լինի հայ ռազմագերիների ազատության պայքարի համար խորհրդանիշ: Այս մասին դատարանի դահլիճում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարծում եմ և՛ տեղեկատվական, և՛ հավատի, և՛ լույսի, և՛ Արցախի ու Շուշիի հայկականության մասով, առհասարակ պայքարը մեր հայրենակիցների ազատության համար մի տեսակ տարերային բնույթ է կրում և համակարգելու խնդիր կա, փորձել եմ նաև հոդվածներով դրա մասին հարց բարձրաձայնել։ Կարծում եմ ճիշտ կլինի համազգային ապակենտրոն պայքար լինի և որոշակի բրենդավորում, խորհրդանիշ է պետք։ Ես չգիտեմ, Շուշիի հրեշտակից ավելի շատ խորհրդանիշ՝ ով կարող է լինել՝ այս ճշմարտության բարձրաձայնման և աշխարհին տեղեկացնելու»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի վերաբերյալ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի վերջերս արած հայտարարությանը, Աշոտյանն ասաց. «Շատ զարմացած եմ, որ երիտասարդ պարոն դեսպանը, անկախ իր տարիքից, լավ չի տիրապետում բանակցային գործընթացին, եթե արտաժամյա պարագայում որոշել է Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերել, ապա թող իմանա, որ դա արել է Ժակ Շիրակի, Սարկոզիի, Օլանդիի թողած քաղաքական դիվանագիտական ժառանգության հաշվին, էլ չասեմ՝ դիվանագիտական առումով սա զավեշտալի է մեկնաբանել: Ընդամենը, որ Ֆրանսիայի ստորագրությունը համանախագահ երկրների, Սերժ Սարգսյանի օրոք՝ 2009-ից- 2013 թվականների հայտարարությունների մասին, կարծում եմ դրանից զատ ավելի բան պետք չէ ասել»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, Աշոտյանն ասաց.

«Փաշինյանին հնարավոր է հեռացնել ամեն պահի և արդեն ասել եմ, որ ցանկալի է, որ դա լինի հայ ժողովրդի հեռացումը, ոչ թե դրսից իրականացված օպերացիաների արդյունքում, ինչպես տեսնում ենք հիմա Զելենսկի հետ։ Ընտրությունների թեման շատ է խոսվում, ով ուզում է գնա ընտրությունների, թող գնա: Իմ խորին կարծիքով, եթե 2021-ին հիմնարար ընդդիմադիր ուժերը, որ փողոց էին լցրել, չգնային ընտրության, այդ ընտրությունը չէր լինելու: 2021-ին Նիկոլը ինչո՞ւ դրեց ընտրություն, որովհետև  փողոցից ճնշում կար, ո՞վ էր ճնշում, այն 22-23 նորելուկ ուժե՞րը, թե՞ այն ընդդիմադիր ուժերը, որոնց մեծ մասը այսօր խորհրդարանում է: Ինչ վերաբերում է 2018-ի ընտրություններին,  ուզում եմ շեշտեմ, որ Հանրապետականը միակ քաղաքական կուսակցությունն է եղել այդ ժամանակ, որ ուղիղ ասել է, որ Քոչարյանի հանդեպ իրականացվողը քաղաքական հետապնդում է և պահանջել է անհապաղ ազատում, իսկ 2018-ին ընտրություններին մեր՝ ՀՅԴ-ի մասնակցությունը պայմանավորված է եղել նրանով, որ ձևավորենք ազգային ընդդիմություն, ինչը և եղավ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև