Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Այսօրվա Ֆրանսիան իր դեսպանով եւ նախագահով, ո՞ւմ ասեղն են թելում

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է․

Pourquoi mentez-vous, Monsieur l’Ambassadeur ?
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը խիստ տարակուսելի է։ Ինչու այդ անձը քնեց-քնեց եւ հանկարծ որոշեց հիմա, այդքան կեղծ, սուտ, մտացածին հայտարարություն անել, ասելով․< Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»։ Այս կեղծիքի պատճառները, ըստ իս, հստակ են՝ պարոն դեսպանը սրանով փորձում է իբր փրկել իր երկրի նախագահին, փորձելով մոռացության տալ, որ նույն Պրահայում, երբ նիկոլը Արցախը ճանաչեց ադրբեջանի մաս, ներկա էր նաեւ Մակրոնը։ Անցել է երկու տարուց ավելի, բոլորը տեսել են սա, անգամ պարոն Բորելը դրանից հետո հայտարարեց, որ նիկոլը ՀՀ միակ ղեկավարն է, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Բացի սա, Ֆրանսիան երեսուն եւ ավելի տարի ԵՄ-ն ներկայացրել է ԵԱՀՄ Մինսկի խմբում եւ, մշտապես եղել է կառուցողական , շատ լավ , փաստարկված տեղյակ լինելով, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել ադրբեջանի մաս։ Եւ այդ թվերին ու դրանից հետո երբեք չի ասել, թե Ալմա Աթայի թղթով Արցախը Ադրբեջանի մաս է։ Նման բան չի եղել ու չի էլ քննարկվել ։ Վկան՝ բազմաթիվ բանաձեւեր, հայտարարություններ, եւ, ի վերջո, ամբողջ բանակցային գործընթացը։Նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահներ պարոն Սարկոզիի, Հոլանդի, ֆրանսիացի համանախագահող անձանց հարցազրույցները եւ հայտարարությունները։Ուստի, շատ հստակ հարց է առաջանում, այսօրվա Ֆրանսիան իր դեսպանով եւ նախագահով, ո՞ւմ ասեղն են թելում, ի՞նչից են փորձում փրկվել եւ ի՞նչ նպատակով են կեղծում պատմական իրողությունը։
24․02․2025
Facebook
Twitter

Կարդացեք նաև