Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Գլուխ չենք խոնարհի ավազակների առաջ․ Իրանի նախագահը՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե Վաշինգտոնը կարողանա ապացուցել բանակցելու իր կարողությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Պատժամիջոցներից վախենալ պետք չէ: Ոմանք ասում են, որ մենք այլ տարբերակ չունենք, քան ԱՄՆ-ի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն մենք չասացինք, որ չենք բանակցելու: Մենք պարզապես գլուխ չենք խոնարհի ավազակների առաջ», — մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը։ «Մենք մի ասացվածք ունենք՝ նախ ապացուցիր քո ազգակցական կապը, հետո պահանջիր ժառանգությունը», — բացատրել է նա՝ նշելով, որ չի կարելի նախ բոլոր պատժամիջոցները մտցնել, հետո առաջարկել բանակցություններ։

Ինչպես նշել է Փեզեշյանը, բանակցությունների համար ամերիկացիների հիմնական պայմանն այն է, որ Իրանը զենք չունենա, որպեսզի ԱՄՆ-ը «երբ ցանկանա՝ ռմբակոծել երկիրը»։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ընդգծել է, որ Իրանը չի տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորություն, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է օգտագործել սպառնալիքների և ճնշման լեզուն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև