Skip to main content

Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք.Գլխից գնդակահարես՝ արտահերթի չի գնա.Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի սիրային անեկդոտը՝ TRIPP համաձայնագրի շրջանակում. «Սենց էլ անորոշ վիճակ» | Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը | Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին | Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին | Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս. էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պե՞տք է թուրքերից չվախեցող իշխանություն. հարց՝ Ռուբինյանին | Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ | Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ

Լրահոս

Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորումը հրահանգված էր հապճե՞պ տալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ գերժամանակակից, գերհագեցած հիվանդանոցի համբավ ունեցող «Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետեւանքով մի կին մահացավ՝ Մ. Մ.-ն: Սա ևս մեկ առիթ է՝ խոսելու Ուիգմոր կլինիկայի ստացած լիցենզիայի մասին, որը ակնհայտորեն մութ և կասկածելի պատմություններով է ուղեկցվում: Նրանց տրվել է լիցենզիա՝ առանց փորձարկելու հնարավորությունները:

Նախ արձանագրենք, որ պլաստիկ վիրահատությունները պլանային վիրաբուժական միջամտություններ են և, ի տարբերություն այլ վիրաբուժական միջամտությունների, չեն իրականացվում անհետաձգելի կամ շտապ իրավիճակներում։ Եթե անհետաձգելի վիրահատություն պահանջող վիճակներում վիրահատական սեղանին բուժառուի մահվան հավանականություն է լինում, ապա պլաստիկ վիրահատությունների ժամանակ հիվանդի մահվան հավանականությունը բացառվում է։ Վերջապես, մարդը պլանավորել էր գեղեցկանալ, ոչ թե մահանալ։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ապրիլին, քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում բերման էին ենթարկվել նախարար Ավանեսյանի «սրտի «Ուիգմորի»» տնօրեն Զավեն Քոլոյանը, նախարար Ավանեսյանի ընտանիքին պատկանող «Արֆարմացիա»՝ դեղ ներկրող ընկերության և նույն «սրտի ուիգմորների» նախկին ֆինանսիստ, պետական առողջապահական գործակալության արդեն նախկին պետ Ահարոն Բարսեղյանը, ինչպես նաև լիցենզավորման գործակալության մեկ աշխատակից՝ Տիգրան Ասլաբադյանը։ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործից հետո առողջապահության նախարարությունում լուրեր տարածվեցին, որ, ի թիվս այլ հարցերի, իրավապահ մարմինների մոտ կասկածներ էին առաջացել նաև 2023 թվականին բացված և անմիջապես 600 միլիոն դրամի պետական պատվերի արժանացած անփորձ և անհայտ «Ուիգմոր» հիվանդանոցի լիզենզավորման գործընթացի օրինականության մասին:

Նշվում էր, որ այդ գործակալության աշխատակից Ասլաբադյանին բերման ենթարկելու հանգամանքը պայմանավորված է եղել դրանով։

Տեղեկացնենք, որ նախարարության ներկայիս լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը լիցենզավորման գործակալությունում բաժնի պետ էր դեռ մոտ մեկ տասնամյակ առաջ։ Արդեն շուրջ 7 տարի է, որ նա գործակալության պետն է։

Հայտնի է նաև, որ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի լիցենզավորման գործընթացը 2022 թվականին կազմակերպվել է աննախադեպ արագությամբ` առաջնորդվելով երևի пионер всегда готов սկզբունքով։ Իսկ միգուցե «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցին մեծ արագությամբ լիցենզավորելու համա՞ր է Վահե Ալեքսանյանի՝ անհայտ մասնագիտությամբ և դատական բժշկության հետ որևէ կապ չունեցող եղբայր Մարտին Ալեքսանյանին առողջապահության նախարարությունը «պարգևատրել» Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում «փարթամ» աշխատանքով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031