Skip to main content

Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք.Գլխից գնդակահարես՝ արտահերթի չի գնա.Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի սիրային անեկդոտը՝ TRIPP համաձայնագրի շրջանակում. «Սենց էլ անորոշ վիճակ» | Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը | Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին | Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին | Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս. էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պե՞տք է թուրքերից չվախեցող իշխանություն. հարց՝ Ռուբինյանին | Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ | Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ

Լրահոս

Քանի որ Դոնբասն ու Ղրիմն այլևս ուկրաինական չեն, ուրեմն Ալմա-Աթիի հռչակագիրը գոյություն չունի և չի կարող համարվել Արցախի հարցը լուծելու իրավական հիմք ու կիրառական գործիք․ Միհրան Հակոբյան

Քանի որ Դոնբասն ու Ղրիմն այլևս ուկրաինական չեն, ուրեմն Ալմա-Աթիի հռչակագիրը գոյություն չունի և չի կարող համարվել Արցախի հարցը լուծելու իրավական հիմք ու կիրառական գործիք։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Եթե Մոսկվան Ուկրաինայից նվաճած տարածքները սահմանադրորեն կցել է Ռուսաստանին և դրանց վերադարձի մասին խոսակցությունն, անգամ, բացառում է, իսկ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հայտարարում է, որ պարտված Ուկրաինան պետք է Ռուսաստանին, այնուամենայնիվ, տարածքներ զիջի, այսինքն՝ 1991-ի սահմաններին վերադարձ չի լինելու, ապա սա նշանակում է, որ 1991-ի Ալմա-Աթիի հռչակագիրը գոյություն չունի:

Որովհետև, եթե Ալմա-Աթիի հռչակագիրը կա, ուրեմն Դոնբասն ու Ղրիմը ուկրաինական են: Եվ, քանի որ Դոնբասն ու Ղրիմն այլևս ուկրաինական չեն, ուրեմն Ալմա-Աթիի հռչակագիրը գոյություն չունի և չի կարող համարվել Արցախի հարցը լուծելու իրավական հիմք ու կիրառական գործիք: Չի կարող նույն փաստաթուղթը մեկի համար գործել, մյուսի համար չգործել:

Էական չէ, որ Ալմա-Աթիի հռչակագրին Հայաստանը միացել է պաշտոնական վերապահումներով, և միայն կապիտուլյանտի գլխում է Ալմա-Աթիի հռչակագրով Հայաստանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Էականն այն է, որ Ալմա-Աթիի հռչակագիրը Պուտինի ու Թրամփի համար գոյություն չունի:

Ուստի, քանի որ Ալմա-Աթիի հռչակագիրը որպես միջազգային հարաբերությունների գործիք փորձում է կենդանի պահել միայն Էրդողան-Փաշինյան-Ալիև եռյակը, ապա կարելի է առնվազն ենթադրել, որ մեր քայլող փորձանքին շատ վատ ժամանակներ են սպասվում:

Արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից երկուսն ասում են՝ Ալմա-Աթիի հռչակագիրը գոյություն չունի, իսկ Նիկոլն Էրդողանի ու Ալիևի հետ ձեռ-ձեռի տված ասում է՝ գոյություն ունի, և այդ հռչակագրով Արցախն Ադրբեջան է, իսկ Դոնբասն ու Ղրիմը՝ Ուկրաինա:

Այսինքն, գործ ունենք տիեզերական մասշտաբների թյուրիմացության հետ, որը սկզբում գերտերությունների ոտքերի տակ ընկավ ու դրա հետևանքով ստացավ պատերազմ, խայտառակ պարտություն կրեց այդ պատերազմում, իշխանությունը պահելու համար հանձնեց Հայրենիքի մասն ու հարյուր հազարավոր մարդկանց դարձրեց փախստական, իսկ հետո Հայրենիքի հանձնումն արդարացնելու համար ընտրեց այնպիսի մի փաստաթուղթ, որի պատճառով կրկին գերտերությունների ոտքերի տակ է ընկնում: Իրոք, «տաղանդ էր» պետք»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031