Skip to main content

Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք.Գլխից գնդակահարես՝ արտահերթի չի գնա.Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի սիրային անեկդոտը՝ TRIPP համաձայնագրի շրջանակում. «Սենց էլ անորոշ վիճակ» | Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը | Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին | Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին | Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս. էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պե՞տք է թուրքերից չվախեցող իշխանություն. հարց՝ Ռուբինյանին | Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ | Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ

Լրահոս

Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր ապրելակերպը. սա է հաջողության գրավականը. ՆԳՆ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Ներքին գործերի նախարարության համակարգի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,

Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, որը խորհրդանշում է պետությունների կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր առաքելությունը։

Օրն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ ընդգծելով քաղաքացիական պաշտպանության անփոխարինելի դերը մեր երկրում՝ հատկապես բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման համատեքստում։

Ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումն ու անվտանգային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։

Քաղաքացիական պաշտպանությունը, լինելով ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչ, մեր պետության դիմակայունության ապահովման կարևորագույն ուղղություններից է։

Մեր իրականության պայմաններում անհնար է հասնել հանրային անվտանգության բարձր մակարդակի առանց յուրաքանչյուր քաղաքացու կողմից այդ գործում իր մասնակցության մասնաբաժնի գիտակցման, և հենց սա է ամուր քաղաքացիական պաշտպանության համակարգ ունենալու բանաձևը։ Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր ապրելակերպը. սա է հաջողության գրավականը։

Այս կարևոր օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով և նվիրվածությամբ մեծ ներդրում են ունեցել քաղաքացիական պաշտպանության համակարգի ձևավորման և զարգացման գործում։

Շնորհավորում եմ նաև այն անձանց, որոնք նոր են մուտք գործում համակարգ`գիտակցելով այս համակարգի զարգացման կարևորությունը։

Թող ձեր բարձր մասնագիտական կարողությունները, պատասխանատվությունը և նվիրվածությունը շարունակեն խթանել քաղաքացիական պաշտպանության համակարգի կայուն զարգացումը՝ ի շահ մեր պետության դիմակայության ամրապնդման»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031