Skip to main content

Դիլիջանում մոր մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թուրքիայի հետ պատերազմ լինի ռուսական ռազմաբազան կարող է դիմակայել 20 րոպե. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռուբեն թրեվլ» տուրիստական գործակալությունից ստացած տպավորությունը չի փոխվում.Ղազարյանը՝ Ռուբինյանին | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին | ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ | Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ. hիմա մենք պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին | TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի. Արմեն Աշոտյան | Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում | Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա | Միակ բանը, որն ի պատասխան անում է իշխանությունը, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է․ Աբրահամյան | Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» | Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ» | Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք.Գլխից գնդակահարես՝ արտահերթի չի գնա.Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան

Լրահոս

Թալանել են Արմավիրի «Ազնավուր» հիմնադրամը

Shamshyan.com-ի տեղեկություններով, փետրվարի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մուտք են գործել Արմավիր քաղաքում գտնվող` «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողություն կատարել։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ, 35-ամյա Տաթևիկ Ս․-ն հայտնել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 25-ը ընկած ժամանակահատվածում կենտրոնական դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 9/50 հասցեում գտնվող, «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողացել սյուների վրա տեղադրված թվով 4 հատ տեսանկարահանող սարքեր, իսկ արտադրամասի պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք են գործել ներս և գողացել մեկ հատ համակարգչի էկրան, մեկ հատ ստեղնաշար և մեկ հատ հիշողության սարք (DVR):

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Տաթևիկ Ս․-ն «Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավարն է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031