Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Պետք չէ Զելենսկիի վրա ճնշում գործադրել, պետք է համոզել, պայմանավորվել, քանի որ նրա թիկունքին է ուկրաինական հասարակության մեծ մասը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ, այլ անհրաժեշտ է համոզել, պայմանավորվել նրա հետ: Այս մասին նա հայտարարել է ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ զրույցում։

«Հիմա պետք չէ Զելենսկիի վրա ճնշում գործադրել՝ անկախ նրանից, թե նա ինչպիսին է: Պետք է համոզել, պայմանավորվել նրա հետ, քանի որ Զելենսկիի թիկունքին է ուկրաինական հասարակության մեծ մասը։ Ուստի պետք է պայմանավորվել»,- նշել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ Մինսկը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։

«Եկեք, կնստենք այստեղ, հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու, կպայմանավորվեենք։ Ուստի, փոխանցեք Թրամփին. ես այստեղ Պուտինի և Զելենսկու հետ սպասում եմ նրան, մենք կնստենք և հանգիստ համաձայնության կգանք։ Եթե ​​ցանկանում եք համաձայնության գալ»,- նշել է Լուկաշենկոն։

Միաժամանակ նա հրաժարվել է միջնորդի դերից Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններում։ Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը «ատում է» միջնորդությունը, քանի որ դա նշանակում է երկու կողմերի միջև դիրքորոշում ընդունել՝ առանց գործընթացի վրա ազդելու իրական հնարավորության։

Facebook
Twitter

Կարդացեք նաև