Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է իրեն հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին, իսկ ՀՀ-ում ոմանք զբաղված են «տարանջատում» օպերացիայով․ Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին,իսկ Հայաստանում ոմանք զբաղված են «տարանջատում» օպերացիայով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Դեռեւս 2021-ի մարտին ասել եմ,որ նիկոլիզմը չհեռացնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է իրեն հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին։

Նիկոլի կառավարման ժամանակ դա շատ իրատեսական է,քանի որ ականատեսն ենք նրա անգործությանը Բաքվի պատանդների հարցով։

Ասել եմ,որ միակողմանի զիջումները հանգեցնելու են Ադրբեջանի պահանջների մեծացմանը։

Չեմ բացառում,որ Ալիեւ-Փաշինյան զույգն այս հարցում գործում է պասերով։

Եվ այսօր Ադրբեջանի գլխավոր խոսափող Հաջիեւը բացահայտ պահանջում է Հայաստանից իրենց հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին։

Բաքվի կեղծ «դատավարությունից» ակնհայտ երեւում է,որ խոսքը գնում է նախ եւ առաջ Ռոբերտ Քոբարյանի ու Սերժ Սարգսյանի մասին։

Բացառու՞մ եք ,որ. Նիկոլը կիրականացնի Ադրբեջանի պահանջը…

Բացառելու համար պետք է հեռացնել Նիկոլին։

Իսկ դրա փոխարեն,ոմանք Հայաստանում զբաղված են «տարանջատում» օպերացիայով եւ «Սերժն է բերել Նիկոլին» կեղծ ու բարոյազուրկ թեզով»,-գրել է նա։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև